Թերեզա Մեյը շնորհավորել Է Թրամփին եւ պատրաստ Է համագործակցել նրա հետ
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը շնորհավորել Է Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալրդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթելու առթիվ եւ հայտարարել, որ պատրաստ Է համագործակցել նրա հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես ցանկանում եմ Դոնալդ Թրամփին շնորհավորել դժվարին ընտրարշավի արդյունքում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ»,-ասված Է Մեյի հայտարարության մեջ:
«Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են ազատության, ժողովրդավարության եւ ձեռներեցության արժեքների վրա: Մենք ուժեղ, մտերիմ գործընկերներ կմնանք առեւտրի, անվտանգության եւ պաշտպանության բնագավառում»,-ընդգծել Է վարչապետը:
Մեյը պատրաստակամություն Է հայտնել «Դոնալդ Թրամփի հետ աշխատել երկու ազգերի անվտանգությունը, բարգավաճումն» ապահովելու գործում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



