Վանաձորի ճանապարհին ծեծել էին քաղաքացուն ու նրա կնոջը
SOCIETYՀունիսի 8-ին, ժամը 17.40-ին, 1971 թ. ծնված Դավիթ Թ.-ն ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին` Արջուտ գյուղի մոտ, երեք անծանոթ քաղաքացիներ ձեռքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է անծանոթների ինքնությունը՝ 1984 թ. ծնված Գարեգին Բ., 1963 թ. ծնված Եղիշե Բ. եւ 1981 թ. ծնված Էդգար Հ.: Վերջիններս նույն օրը, ժամը 22.00-ին, բերման են ենթարկվել բաժին:
Դավիթ Թ.-ն նույն հաղորդմամբ նշել է նաեւ, որ նույն անձինք ձեռքերով հարվածել եւ վնասվածք են պատճառել նաեւ կնոջը` 1973 թ. ծնված Նատալյա Ս.-ին:
Կատարվում է հետաքննություն:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



