Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Կարինե Աճեմյանը Միջխորհրդարանական միության վեհաժողովում ներկայացրել է ապրիլին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան

SOCIETY

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը կարևորում է Միջխորհրդարանական միության  վեհաժողովին հայկական պատվիրակության մասնակցությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Միջխորհրդարանական միության վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Կարինե Աճեմյանը մանրամասներ ներկայացրեց հոկտեմբերի 22-28-ը Միության՝ Ժնևում կայացած 135-րդ վեհաժողովից, որին մասնակցել է նաև ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: «Երբեք չեմ հոգնի կրկնել, որ մենք շատ կարևորում ենք այս հարթակը, որովհետև սա միակ խորհրդարանական պլատֆորմն է, որտեղ ներկայացված են 170 երկրների պատվիրակներ ու միշտ՝ շատ ներկայացուցչական կազմով: Բոլոր այն հարցերը, որ այս հարթակում քննարկվում և քվեարկվում են, հրատապ են, առաջնային և արդիական: Ես ինքս կարևորում եմ ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական հանդիպումները, որովհետև պատգամավորները այդ հարթակներում է, որ կարողանում են բարեկամներ ձեռք բերել, ովքեր հետագայում իրենց կաջակցեն, ինչպես մենք ենք այս անգամ աջակցել որոշ խմբերի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Աճեմյանը:

Պատգամավորը կարևորում է վեհաժողովն այն առումով, որ դրա շրջանակում հայկական պատվիրակության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել տարբեր եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ: «Օրակարգում ընդգրկված էին հարցեր, որոնք վերաբերում էին Սիրիայում տիրող իրավիճակին: Իսկ բանավեճերը նվիրված էին խորհրդարանականներին, կոնֆլիկտների ժամանակ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին: Ես ինքս մոտ 140 երկրների պատվիրակների առջև ելույթ եմ ունեցել, ներկայացրել եմ մեր երկրում տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունները՝ սահմ անադրական բարեփոխումները, Ընտրական օրենսգրքի ռեֆորմները և այն, թե ինչպես ենք մենք պատրաստվում 2017թ. խորհրդարանական ընտրություններին»,- մանրամասնեց պատգամավորը:

Աճեմյանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությանը, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներին, ներկայացրել է ուղիները, թե ինչպես կարող են պատգամավորները կանխել նման դեպքերը, որպեսզի հնարավոր լինի հասնել այն խաղաղությանը, որի մասին այդքան խոսվում է: «Ես ներկայացնում եմ նաև վեհաժողովի  խաղաղության և անվտանգության հարցերով բյուրոն: Բյուրոյի նիստի ժամանակ ներկայացրել եմ նաև ապրիլյան դեպքերը, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ»,- ընդգծեց Կարինե Աճեմյանը:

Վեհաժողովի շրջանակում նաև տեղի է ունեցել կանանց ֆորում, որին ևս մասնակցել է ՀՀ պատվիրակության անդամ Կարինե Աճեմյանը: Նա ընդգծեց, որ ֆորումի օրակարգում հիմնական թեմաներից մեկը քաղաքականության մեջ կանանց ներգրավվածությունն է եղել: Ֆորումի ընթացքում քննարկվել են տարբեր երկրներում կին պատգամավորների նկատմամբ բռնությունները: Կարինե Աճեմյանը ուրախությամբ ներկայացրել է, որ Հայաստանում նման դեպքեր չկան: «Նման երկրների ցուցակում առաջինը, հավանաբար, Թուրքիան է, որը շատ մեծ ցուցակ ունի պատգամավորների, ովքեր բռնությունների են ենթարկվել, սպանվել են, անհետ կորած են: Ես ծանոթացա տարբեր երկրների ցուցակներին և շատ զարմացա, որովհետև մեզ մոտ նման դեպքեր երբեք չեն գրանցվում»,-նշեց պատգամավորը:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank