Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են գործակցել ազգային վճարային համակարգերի փոխգործարկման շուրջ

SOCIETY

Երևանում նոյեմբերի 7-8-ը կայացել է ԱՊՀ երկրների ազգային բանկերի և վճարային համակարգերի ղեկավարների ու ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը «Վճարային տարածքի հնարավոր ինտեգրման հեռանկարները» թեմայով: Հանդիպման արդյունքներով ընդունվել է ընդհանուր վճարային տարածք (միասնական ստանդարտներով աշխատող տեխնոլոգիական միջավայր) ձևավորելու նպատակով վճարային ենթակառուցվածքների փոխգործակցության ակտուալության մասին բանաձև: Վերջինս ԱՊՀ երկրների ազգային վճարային քարտեր ունեցողներին թույլ կտա ազատորեն իրականացնել բոլոր սովորական գործարքները՝ այդ քարտերի օգնությամբ կանխիկ գումարներ ստանալ, գնումներ կատարել, վճարել ծառայությունների դիմաց և այլ գործառնություններ աշխատանքային հանդիպման անդամ-երկրների բանկոմատների ու առևտրային տերմինալների միջոցով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Երևանում կայացել է ԱՊՀ երկրների ազգային վճարային համակարգերի և ազգային բանկերի ներկայացուցիչների ու ղեկավարների Աշխատանքային հանդիպում: Միջոցառումը կազմակերպվել է «НСПК» ԲԸ (ռուսական «Мир» վճարային համակարգի օպերատորը) և «Արմենիան Քարդ» ՓԲԸ (հայկական «ArCa» վճարային համակարգի օպերատորը) կողմից: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանր ապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության ազգային վճարային համակարգերի և ազգային բանկերի ներկայացուցիչները:

Աշխատանքային հանդիպումը բացվել է Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական բանկերի ներկայացուցիչների ելույթներով: Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի Ազգային վճարային համակարգի դեպարտամենտի տնօրեն Ալլա Բակինա. «Մեր երկրների միջև փոխգործակցությունն արդեն վաղուց տարբեր մակարդակներով է իրականացվում՝ թե՛ կենտրոնական բանկերի և թե՛ վճարային համակարգերի միջև: Շատ կարևոր է, որ մեր վճարային համակարգերը զարգանան միջազգային մակարդակով, զբաղեցնեն իրենց արժանի տեղը վճարային ծառայությունների շուկայում և տրամադրեն բոլոր անհրաժեշտ ծառայո ւթյունները մեր քաղաքացիներին։ Վստահ եմ, որ հանդիպման արդյունքներով կմշակվեն և կարձանագրվեն մեր հետագա զարգացման համատեղ քայլերը»:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի Նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյան. «Բոլոր այն երկրներում, որոնց ներկայացուցիչներն այսօր այստեղ են, Կենտրոնական բանկն առանձնահատուկ նշանակություն է տալիս ազգային վճարային համակարգերի և տեխնոլոգիաների զարգացմանը, որոնք դրա համար կիրառվում են: Այսօր մենք կքննարկենք մեզ համար կարևոր ծրագրերը, որոնք որոշելու են մեր վճարային համակարգի զարգացումն առաջիկա մի քանի տարիներին, և դրանցում իր ուրույն տեղն է զբաղեցնում այլ երկրների վճարային համակարգերի հետ գործակցությունը»:

Աշխատանքային հանդիպման մասնակիցները քննարկել են ԱՊՀ երկրների վճարային ծառայությունների շուկայի ընթացիկ իրավիճակը, ազգային վճարային համակարգերի փոխադարձ ինտեգրման հեռանկարները և միջերկրային հաշվարկներն ազգային արժույթներով կազմակերպելու հարցը: «ArCa» և «Мир» վճարային համակարգերի ղեկավարները ներկայացրել են վճարային ենթակառուցվածքների փոխգործակցման նախագիծը՝ «НСПК» ԲԸ-ի կողմից ներկայացված կազմակերպական և տեխնոլոգիական լուծումների հենքի վրա: Միջհամակարգային փոխգործակցության շրջանակում մշակվելու են միասնական կանոններ և սակագներ, հաշվարկները տարվելու են ազգային արժույթով, ինչպես նաև ընդլայնվելու է քարտերի ընդունման ենթակառուցվածքը:

«НСПК» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոմլև. «Աշխատանքային հանդիպման մասնակիցների վճարային համակարգերից յուրաքանչյուրը զարգանում է իր նախանշած ուղղությամբ, բայցևայնպես մենք ունենք ընդհանուր նպատակներ ու խնդիրներ: Վստահ եմ, որ մեր պետությունների վճարային համակարգերի միջև փոխգործակցությունը մեզ թույլ կտա փոխանակվել սեփական մշակումներով, համատեղ լուծել բոլորի համար կարևոր այնպիսի հարցեր, ինչպիսին են արդյունավետության բարձրացումը, դրամաշրջանառության ավելացումը և շատ այլ հարցեր։ Դա հնարավորություն կտա գտնել վճարային համակարգերը զարգացնելու ընդհանուր ուղի և որոշել հետագա գործակցության ծրագրերը, որոնք օգտակար և շահավետ կլինեն բոլոր մասնակիցների համար»։

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյան. «2016 թ-ի ամռանը մեր վճարային համակարգերի միջև ստորագրվել էր գործակցության հուշագիր: Այս պահին, մենք խոսքից ու պլանավորումից անցնում ենք գործողությունների: Այսօրվա հանդիպմանը, որը դարձավ փոխգործակցության տրամաբանական շարունակությունը, մենք արդեն կարող ենք ներկայացնել մեր՝ «ArCa» և «Միր» վճարային համակարգերի համատեղ աշխատանքը, որի արդյունքները ամփոփվել են ճանապարհային քարտեզում»:

Աշխատանքային հանդիպման շրջանակում ընդունվել է Ճանապարհային քարտեզ, որի համաձայն մինչև 2017 թ. կեսը կավարտվի տեխնիկական համապատասխանեցումը և «Мир» ու «ArCa» վճարային համակարգերի քարտերի փոխընդունումը մասնակիցների ենթակառուցվածքներում: Աշխատանքային հանդիպման բոլոր մասնակիցների երկօրյա հագեցած աշխատանքի արդյունքներով ընդունվել է միասնական տեխնոլոգիական և ֆինանսական սկզբունքների օգտագործմամբ վճարային ենթակառուցվածքների միավորման անհրաժեշտության մասին բանաձևը, որի նպատակը ազգային վճարային համակարգերի առավելագույնս արդյունավետ զարգացումն է և ընդհանուր վճարային տարածքի ձևավորումը: Հանդիպման մասնակիցները նաև անհրաժեշտ են համարել մշակել վճարային քարտերի ազգային համակարգերի փոխգործակցության կազմակերպական-իրավական, այդ թվում՝ միջերկրային հաշվարկներն ազգային արժույթներով կազմակերպելու հարցերը: Ի թիվս այլ հարցերի, հանդիպմանը քննարկվել են նաև անվտանգության, շահագրգիռ իրավական և տեխնիկածրագրային լուծումներին առնչվող հարցեր:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank