Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Հայ-ամերիկյան հարաբերությունների 25 ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել ԱՄՆ դեսպանատանը

SOCIETY

Պետական պաշտոնյաների, քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ուսանողների, դասախոսների, լրագրողների մի բազմազան խումբ նոյեմբերի 9-ին վաղ առավոտյան ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ միասին հետևում էին ԱՄՆ նախագահական ընտրություններին: Մինչ Միացյալ Նահանգներից ուղիղ  հեռարձակմամբ ներկայացվում էին նախագահական ու կոնգրեսական ընտրությունների արդյունքները, դեսպանության ամերիկացի անձնակազմը և հայ հյուրերը հետևում էին տեղամասերի փակման ու ողջ երկրով մեկ արդյունքների ամփոփման ժողովրդավարական գործընթացին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ դեսպանությունից:

Հրավիրված էին ավելի քան 800 հյուր, ովքեր առիթ ունեցան շփվել ամերիկացի դիվանագետների հետ և քննարկել ընտրություններն այն պահին, երբ տարբեր ամերիկյան հեռուստաալիքներով իրական ժամանակում հաղորդում էին արդյունքները: Բացի կենդանի հեռարձակմանը հետևելու հնարավորությունից ԱՄՆ դեսպանատունն ապահովել էր նաև մի շարք տեղեկատվական նյութեր ԱՄՆ ընտրությունների ու ժողովրդավարական գործընթացների մասին, որոնց մեծ մասը կարող եք գտնել նաև ԱՄՆ դեսպանության կայքում՝ հայերեն ու անգլերեն (https://armenia.usembassy.gov/):
Ներկաներին դիմելով դեսպան Միլսը շեշտեց. «Այսօր նշանակալի օր է, որ կրկնվում է ամեն չորս տարին մեկ անգամ. սա այն օրն է, երբ Միացյալ Նահանգները վերահաստատում և տոնում է ժողովրդի կողմից երկրի նախագահ ընտրելու իր 240-ամյա ամուր ժողովրդավարական ավանդույթը:  Ինչքան էլ որ բուռն ու հագեցած էր այս տարվա ընտրարշավը, այնուամենայնիվ, ամերիկացիները գիտեն, որ երեկվա քվեարկության արդյունքների հիման վրա 2017թ. հունվարի 17-ին տեղի կունենա իշխանության խաղաղ հանձնում ԱՄՆ Սահմանադրությանն ու օրենքներին համաձայն: Եվ ինչպես անցյալ շաբաթ նշեց պետքարտուղար Քերին՝ մենք այժմ 58-րդ անգամ նախագահի ընտրության ազատ ու արդարացի գործընթացում ենք և դա եղել է 58 անգամ անընդմեջ: Աշխարհի շատ այլ վայրերի համեմատ սա պարզապես ապշեցուցիչ է»:

Նախագահ Օբաման, ում պաշտոնավարման երկրորդ ժամկետն իր ավարտին է մոտենում,  իշխանությունը կհանձնի հաջորդ նախագահին, ով հանդիսավոր երդմնակալությամբ պաշտոնը կստանձնի 2017թ. հունվարի 20-ին: Ներկա հայ հյուրերին դեսպան Միլսը հավաստիացրեց, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև գերազանց գործընկերությունը, որի ներքո այս տարի կնշվի հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, կշարունակի ամուր մնալ՝ անկախ այն հանգամանքից, թե ով կզբաղեցնի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը. «Միացյալ Նահանգները շարունակում է հավատա րիմ մնալ հարևանների հետ խաղաղ գոյակցող անկախ ու բարեկեցիկ Հայաստանի կայացման մեր ընդհանուր հանձնառությանը և անկախ այն հանգամանքից, թե ով կլինի Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը, ԱՄՆ կառավարությունն ու ԱՄՆ դեսպանատունը կշարունակեն մնալ կայուն գործընկեր ու բարեկամ Հայաստանի համար, և միասին մենք կաշխատենք ապահովել ժողովրդավարական ու բարեկեցիկ ապագա, որին արժանի է հայ ժողովուրդը»:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank