Ըստ նախնական տվյալների՝ Թրամփը հաղթում է ԱՄՆ նախագահական ընտրություններում (թարմացվում է)
INTERNATIONAL NEWSTert.am-ը գրում է.
9.38 Business Insider պորտալը հաղորդում է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում առաջատար դիրք է զբաղեցնում հանրապետական Դոնալդ Թրամփը։ Նա ունի ընտրական կոլեգիայի անդամների 254-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 215 ձայն։

9.22 Associated Press լրատվական գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում առաջատար դիրք է զբաղեցնում հանրապետական Դոնալդ Թրամփը, որը հաղթել է առանցքային կարևորություն ունեցող մի շարք նահանգներում և ունի ընտրական կոլեգիայի անդամներից 238-ի ձայները: Մինչդեռ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ունի ընդամենը 209-ի ձայները:
Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփը հաղթել է Յուտա, Օհայո, Ջորջիա, Հյուսիսային Կարոլինա, Ֆլորիդա, Այդահո, Միսուրի, Լուիզիանա, Մոնտանա նահանգներում։
Ինչ վերաբերում է նախկին պետքարտուղարին, ապա նա հաղթել է Վաշինգտոն, Կալիֆորնիա, Հավայի, Օրեգոն, Կոլորադո, Վիրջինիա, Նյու Մեխիկո, Կոնեկտիկուտ, Նևադա նահանգներում:
Ըստ CNN-ի տվյալների՝ հանրապետականների թեկնածուն առաջատար է նաև Միչիգան, Վիսկոնսին, Փենսիլվանիա, Նյու Հեմփշիր նահանգներում: ԱՄՆ-ի ընտրությունների ընթացքին ուղիղ միացմամբ կարող եք հետևել այստեղ։
Հաղորդվում է, որ Թրամփի ընտրազանգվածի ճնշող մեծամասնությունը սպիտակամորթներն են, մինչդեռ Քլինթոնին ընտրել է ամեն 4 ոչ սպիտակամորթ ընտրողից 3-ը:
Նշվում է, որ ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ընտրական կոլեգիայի անդամներից 270-ի ձայները:



