Հնդկաստանում Չխատ Փուջա հինդուիստական փառատոնի ժամանակ 26 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի ոստիկանությունը հայտնել է, որ հինդուիստական Չխաթ Փուջա փառատոնի ժամանակ Բիհար արեւելյան նահանգում դժբախտ պատահարների հետեւանքով արդեն 26 մարդ է զոհվել, հայտնում է «Սինհուան»։
Վեց կին ընկել է գնացքի տակ, երբ տուն էին վերադառնում աղոթքից հետո։ Եվս հիգ երեխա զոհվել է Մուզաֆարպուր քաղաքում գետում աղոթելիս, եւս վեց մարդ էլ խեղդվել է Կխագարիա ու Պուրնեա շրջաններում։ Բացի դրանից օրերս ինը մարդու հոսանքը քշել հեռու տեղեր է հասցրել։
Չխաթ Փուջան ավանդական հին վեդայական ամենամյա փառատոն է Հնդկաստանում, որը նվիրված է Արեւի աստծուն։ Փառատոնը սովորաբար նոյեմբերին է անցնում, լուսնային ամսվա 8-րդ օրը ու տեւում է չորս օր։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



