Եվրոպացի դիվանագետները մասնակցել են քրդամետ կուսակցության խմբակցության նիստին
INTERNATIONAL NEWSԵվրամիության անդամ երկրների մեծ թվով դեսպաններ մասնակցել են Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:
Խմբակցության նիստի ժամանակ քրդամետ կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ դիմադրելու են և հաղթանակ են տանելու: Նիստին մասնավորապես ներկա են եղել Ավստրիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Իսպանիայի դեսպանները, Լյուքսեմբուրգի, Հունաստանի դեսպանատան աշխատակիցները:
Բելգիայի դեսպանը Al Jazeera-ին տված մեկնաբանության մեջ պարզաբանել է, թե ինչու է նա մասնակցում կուսակցության խմբակցության նիստին: «Քաղաքական կուսակցության ներկայացուցիչների կալանավորումը լուրջ հարց է: Այստեղ եմ, որ խնդրի մասին իրենցից տեղեկանամ»,- ասել է նա:
Նիստի ժամանակ ընթերցվել է կուսակցության կալանավորված առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի հայտարարությունը, որում վերջինս հորդորել է Եվրոպային և ժողովրդավարական կառույցներին ազդեցիկ դիրքորոշում դրսևորել Թուրքիայում անօրինական ճնշումների նկատմամբ:
Թուրքիայում նոյեմբերի 4-ին ձերբակալվել, ապա կալանավորվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 10պատգամավոր, այդ թվում և համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը: Կալանավորման մասինորոշումից հետո կուսակցությունը նիստ է գումարել, որի արդյունքներով ԺԴԿ խոսնակ Այհան Բիլգենը հայտարարել է, որկուսակցությունը դադարեցնելու է աշխատանքները օրենսդիր մարմիններում: Ձերբակալվածների դեմ հետաքննություն էիրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու ևահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:



