Ալերգիայի տեսակները և ախտանշանները
PHOTOԱլերգիայի բոլոր տեսակները, ինչպես նաև ալերգիկ ռեակցիաները ազդում են երկրագնդի մարդկության վրա: Ալերգիայի որոշ տեսակներ կարող են խանգարել մարդու գործունեությանը կամ նվազեցնել կյանքի որակը:
Եթե տառապում եք ալերգիայից և ցանկանում եք ազատվել դրանից, ապա նախ և առաջ պետք է պարզեք ձեր ալերգիայի տեսակը:
Սննդային ալերգիա
Սննդային ալերգիայով տառապում են հիմնականում երեխաները: Այն 4-6%-ով ի հայտ է գալիս երեխաների մոտ: Մեծահասակների դեպքում այդ տոկոսը կազմում է մինչև 4%:

Մաշկային ալերգիա
Այս տեսակի ալերգիայով տառապողները պարզապես պետք է տեղեկացված լինեն ալերգիկ մաշկային ռեակցիաների մասին և պարզեն, թե իրենց մոտ ինչից կարող է այն առաջանալ:

Փոշուց առաջացած ալերգիա
Մարդիկ, որոնք ունեն փոշուց ալերգիա, ուրեմն ծանոթ են փռշտոցին, որն այս տեսակի ալերգիայի համար համարվում է ամենապարզ ախտանիշը:

Միջատների խայթոցից առաջացած ալերգիա
Միջատների խայթոցից առաջացած ալերգիան առաջանում է հիմնականում մեղուների, իշամեղուների, մրջյունների և այլ միջատների խայթոցից: Այս միջատները խայթի միջոցով թույնը ներարկում են մաշկի տակ և առաջանում է ալերգիկ ռեակցիա:

Ընտանի կենդանիներից առաջացած ալերգիա
Ընտանի կենդանիներից առաջացած ալերգիան կարող է նպաստել մշտական ալերգիայի առաջացմանը: Այն հիմնականում դրսևորվում է փռշտոցի և աչքերի արցունքոտության միջոցով:

Դեղամիջոցներից առաջացած ալերգիա
Դեղամիջոցներից առաջացած ալերգիայի դեպքում մարմնի վրա առաջանում է ցան, դժվարանում է շնչառությունը: Բայց դա չի նշանակում, որ ալերգիա կարող է առաջանալ բոլոր դեղահաբերից: Դա անհատական է:

Լատեքսից առաջացած ալերգիա
Լատեքսից առաջացած ալերգիկ ռեակցիաները կարող են շատ բարդություններ առաջացնել: Կարող է շատ հազվադեպ էլ ճակատագրական լինել: Եթե դուք ունեք լատեքսից ալերգիա, դուք պետք է սահմանափակեք կամ խուսափեք դրա հետ շփումից:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



