Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


Ավելորդ և անհիմն խուճապ

ANALYSIS

Այսօր մի շարք լրատվամիջոցներ տարածել էին «Պահեստազորի սպաների համահայկական միության»  ՀԿ նախագահ Վարդան Ավետիսյանի կոչը, որում մանսավորապես նշվում էր աշխարհազորային հրամանատարներին մոբիլիզացնելու և հակառակորդի հարձակմանը դիմակայելու մասին։ Նմանօրինակ հայտարարություն-կոչերը պատերազմական իրավիճակում գտնվող երկրում վայրկենական խուճապ ստեղծելու ազդեցությունն են ունենում, քանի որ ինֆորմացիայի տարածման ինչպես նաև հսկայական թվով անբարեխիղճ լրատվամիջոցների առկայության պայմաններում առաջին հայացքից տպավորություն էր ստեղծվում, թե հայտարարության հեղինակները ռազմական գործողությունների վերսկսման լուրջ տեղեկություններ ունեն։

Այնուհետև հաջորդում է ՊՆ մամլո խոսնակի հայտարարությունը, որը կոչն արտահայտում է զուտ հասարակական կազմակերպության դիրքորոշումը։  Թե ինչքանով են նման դիրքորոշումների բարձրաձայնումները առնվազն կոռեկտ հայաստանյան ներկայիս պայմաններում շատ դժվար է ասել։ Խնդիրն ավելի դժվարանում այն պարագայում, որ Վարդան Ավետիսյանը ՀՀ Պաշտպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետն է, ինչը բնականաբար, ցանկացած ընթերցողի մոտ տպավորություն է ստեղծում, որ իրեն մատուցվել է պաշտոնական հաղորդագրություն։

Եթե խոսքը գնար հայաստանյան լրահոսի անհայտ ծագման որևէ կայքի կողմից հերթական անհեթեթ լուրը տարածելու մասին, գուցե անհանգստանալու առիթ չլիներ, քանի որ ստիպված են արձանագրել, որ նման թվացյալ սենսացիաները չափից ավելի շատ են, այս դեպքում իրավիճակը բոլորովին այլ է, և պետք է փաստել, որ պետական համակարգում՝ առավել ևս Պաշտպանության նախարարությունում աշխատող պաշտոնյան առնվազն կոռեկտությունից ելնելով  չպետք է նման հայտարարություններով ու կոչերով հանդես գա։ Կամ այդ պաշտոնյան պետք է ուղղակի ընտրություն կատարի և որոշի ինքը Պաշտպանության նախարարության վարչության պետ է,  թե հասարակական կազմակերպության նախագահ։

Այլապես մենք ունենում ենք առկա իրավիճակը, երբ հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրությունը վերածվում է արհեստականորեն խուճապային տրամադրություն ստեղծող լրատվության։ Առավել ևս այն պայմաններում, որ համաձայն Արծրուն Հովհաննիսյանի հայտարարության  անհանգստանալու կարիք չկա և պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները աչալուրջ հետևում են հակառակորդին և անհրաժեշտության դեպքում արձագանքում են բոլոր մարտահրավերներին։ Նման պայմաններում տպավորություն է ստեղծվում, որ ՊՆ Տեղեկատվության ր հասարակայնության հետ կապերի վարչության պետն  ունի իր ուրույն տեսակետը։ Ինչևէ, ամեն դեպքում մասնավորապես Պաշտպանության նախարարության պարագայում այսօրինակ կազուսային իրավիճակները միանշանակ կերպով պետք է բացառվեն: 

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation