Մոսկվան պատրաստ է բարելավել Ռուսաստանի եւ Արեւմուտքի գործակցությունը. Լավրով
POLITICSՌԴ-ի եւ Արեւմուտքի փոխգործակցությունն անհրաժեշտ Է բարելավել, Մոսկվան պատրաստ Է հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասել Է ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
Ամփոփելով Պոտսդամի հանդիպումներին իր մասնակցության արդյունքները, հանդիպումներ, որոնք կազմակերպել Էր Գորչակովի հիմնադրամը, Լավրովը լրագրողներին ասել Է, որ քննարկվող հարցերը նվիրված Էին ՌԴ-ի եւ Գերմանիայի, ՌԴ-ի եւ Եվրոպայի միջեւ հարաբերությունների վիճակին եւ առկա իրավիճակը շտկելու ձգտմանը: Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ Է դրան նպատակամղված գործողություններ ձեռնարկել:
«Հուսով եմ, որ Պոտսդամյան հանդիպումների բարձր ինտելեկտուալ ներուժը թույլ կտա անհրաժեշտ ազդանշանները հասցնել համապատասխան հասցեատերերին»,- ասել Է Լավրովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



