Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Դպրոցի տնօրենը սառնասրտորեն սպանել է. պնդում է սպանված բժիշկ Լեւոն Սահակյանի հայրը

SOCIETY

Armtimes.com-ը գրում է.

Սպանված 22-ամյա բժիշկ Լեւոն Սահակյանի հայրը՝ Տիգրան Սահակյանը, կարծում է, «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը կանխամտածված է սպանել որդուն:

Այս մասին երեկ մեր հարցին ի պատասխան ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը: Լեւոն Սահակյանի հայրը գործով ներգրավվել է որպես իրավահաջորդ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունը սկսվել էր Լեւոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Դպրոցի տնօրեն, «Վան» հեռուստաստուդիայի ղեկավար Վահան Ղազարյանը նրան հանդիպման է կանչել, որից հետո Լեւոն Սահակյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հիվանդանոցում պարզվել է, որ վնասվել են երիտասարդի թոքն ու սիրտը: «Արմենիա» բժշկական կենտրոնում նրան անմիջապես վիրահատել են: Երկու օր անց, սակայն Սահակյանը հիվանդանոցում մահացել է: Վահան Ղազարյանը չի ընդունում մեղադրանքը՝ պնդելով, որ Լեւոնին սպանելու դիտավորություն չի ունեցել:

Սույն թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Վարդուհիտուժողի հայրը՝ Տիգրան Սահակյանըքրեական գործի շրջանակներումհարցաքննվե՞լ է:

- Սկզբնական շրջանում հարցաքննվել է, սակայն դրանից հետո չի հարցաքննվել: Նրա հարցաքննության ժամանակ ես դեռ ներգրված չեմ եղել: Հետագայում կհարցաքննվի եւ ավելի մանրամասն ցուցմունք կտա դեպքի հետ կապված: Ինքը, բնականաբար, ականատես չի եղել, տեղեկացված է այնքանով, որքանով որ պատմել է Լեւոնի ընկերը կամ նրա նշանածը:

Դեպքից առաջ Լեւոն Սահակյանը հոր հետ խոսե՞լ էտեղյակ պահե՞լ էոր գնում է ՎահանՂազարյանի հետ հանդիպման:

- Հանդիպման մասին հայրը տեղյակ չի եղել: Դանակահարությունից անմիջապես հետո Լեւոնը զանգել է հորն ու ասել, որ վիրավոր է, քանի որ հայրն էլ մասնագիտությամբ բժիշկ է, ասել է՝ հասիր մոտակա հիվանդանոց, իսկ մոտական եղել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը: Լեւոնն ինքն էլ եղել է մեքենայի ղեկին, հիվանդանոցը շատ մոտ է եղել, հասել է, վիրահատել են, կատարվել են համապատասխան հետազոտությունները, դրանից հետո արդեն տեղյակ եք՝ ուշքի չգալով, հաջորդ օրը մահացել է:

Գործով մեղադրյալը չի ընդունումոր Լեւոնին սպանելու դիտավորություն է ունեցելՍրահետ կապված իրավահաջորդն ի՞նչ դիրքորոշում ունի:

- Պարոն Սահակյանն ունի իր դիրքորոշումը, ցուցմունք կտա, որից հետո, եթե ցանկանա, մամուլին կտեղեկացնենք: Բայց սպանելու հետ կապված՝ Տիգրան Սահակյանը կոնկրետ դիրքորոշում ունի: Նա ասում է, որ Վահան Ղազարյանը դիտավորյալ,  սառնասրտորեն, կանխամտածված արել է այդ գործողությունները:

Մեր տեղեկություններովմեղադրյալ Վահան Ղազարյանը Լեւոնին եւ ընկերոջըսպառնացել է նաեւ ատրճանակովՏուժող կողմը նման տեղեկատվության տիրապետո՞ւմ է:

- Պարոն Սահակյանից տեղեկացել եմ նաեւ այդ հանգամանքի մասին: Ըստ նրա ունեցած տեղեկատվության՝ էդպես էլ եղել է, նաեւ սպառնացել է զենքով, դա եղել է դանակահարությունից հետո:

Իսկ տեղյա՞կ եքայդ զենքը խուզարկությամբ հայտնաբերվե՞լ էթե՞ ոչ:

- Որքան գիտեմ, դեռ չի հայտնաբերվել:

Դուք այս պահին գործի հետ կապված միջնորդություններ ներկայացրե՞լ եք:

- Դեռ ոչ, բայց հետագայում արդեն պլանավորած ունենք, որոշակի ցուցմունքներից հետո կարծում եմ, կլինեն միջնորդություններ, դրանք դեռ հրապարակման ենթակա չեն:

Նշենք, որ ըստ պաշտպանական կողմի՝ Վահան Ղազարյանը, երբ տեղեկացել է Լեւոն Սահակյանի մահվան մասին, ՁՊՎ-ում ինքնասպանության փորձ է կատարել՝ կոճգամ կուլ տալով: Ինքնասպանության փորձի հետ կապված սույն գործի շրջանակներում նյութեր են նախապատրաստվում: Երեկ ՀՀ քննչական կոմիտեից մեր հարցին ի պատասխան ասացին, որ քրեական գործի հարուցումը մերժվել է: Ինչ վերաբերում է կոնկրետ գործին, ապա ՔԿ-ից փոխանցեցին, որ բազմակողմանի քննություն է տարվում: Մեր տեղեկություններով, նախաքննական մարմինը քննում է նաեւ, թե տվյալ դպրոցում աշխատողներից ով է գրանցված աշխատել, որքան գումար է ստացել, կամ ստացել է, թե՝ ոչ:

Շարունակությունը՝ այստեղ:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League