Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի արյունաբանական կենտրոնը

SOCIETY

Հայաստանն արդեն ունի գերժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած արյունաբանական կենտրոն, որը, մասնագետների վկայությամբ, տարածաշրջանում եզակի է:

Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նորակառույց մասնաշենքի բացման արարողությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով շրջայց կատարեց նորակառույց կենտրոնում:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ 85 տարի բնակչությանը ծառայություններ մատուցած արյունաբանական կենտրոնը վերածնունդ է ապրում: «Մենք շատ լավ տեսնում ենք, որ ժամանակները, չափանիշներն ու պահանջները փոխվում են: Եթե մենք այս ամենը չփոխեինք, մենք դոփելու էինք նույն տեղում, ունենալու էինք մեծ կորուստներ: Բարեբախտաբար, այս ծրագրի սկսվելուն մեծ ուշադրություն դարձրեց Առաջին տիկինը՝ Ռիտա Սարգսյանը: Ստեղծելով «Նվիրիր կյանք» հÕ �սարակական կազմակերպությունը՝ նա սկսեց դեղամիջոցներով օգնել հիվանդ երեխաներին, իսկ եթե Հայաստանում այդ երեխաների բուժումը հնարավոր չէ, ապա՝ արտասահմանյան կլինիկաներում: Բայց, ինչ խոսք, դա ժամանակավոր մոտեցում էր, որովհետև հիմնական նպատակն էր ստեղծել մի հաստատություն, որտեղ կբուժվեն շատ ավելի մեծ քանակությամբ հիվանդներ,և ոչ միայն երեխաներ, այլ նաև մեծահասակներ: Այդ առումով կազմվեց պետական ծրագիր՝ վերակառուցվել արյունաբանական կենտրոնի շենքը: Այստեղ ներդրվել են բոլոր անհրաժեշտ և գերժամանակակից  սարքավորումները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բաբլոյանը:

Նա հավելեց, որ այսուհետև հիվանդներին բուժման համար արտերկիր ուղարկելու կարիք չի լինի, որովհետև այն, ինչ նրանք կարող էին ստանալ արտերկրում, արդեն կարող են ստանալ Հայաստանում: «Մինչ շենքի վերակառուցումը տնօրենը քայլեր է ձեռնարկել եվրոպական լավագույն կլինիկաներում մասնագետների վերապատրաստելու ուղղությամբ: Ամեն մասնագետ արդեն տիրապետում է իր մասնագիտական կարողություններին և  գործունեությանը»,- եզրափակեց Բաբլոյանը:

Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանն ընդգծեց, որ կենտրոնը վերանորոգման կարիք ուներ: «Հիվանդների բուժման համար պայմանները բավարար չէին: Եվ այդ պատճառով մենք բազմաթիվ անգամ քննարկել ենք ժամանակակից արյունաբական կենտրոն ունենալու հարցը: «Նվիրիր կյանք» հիմնադրամի նախագահ տիկին Ռիտա Սարգսյանն այցելեց մեր կենտրոն, երեխաներին նվերներ բերեց, և, տեսնելով հիվանդասենյակների վիճակը, խոստացավ, որ մենք երկու տարի հետո կունենանք լավագույն սարքավորումներով կահավորված կենտրոն: Եվ դուք հիմա տեսնում եք կենտ րոնը, այն դարձավ իրականություն: Եվ մենք ունենք արյունաբանական գերժամանակակից կենտրոն: Այսօր պատմական օր է արյունաբանական բժշկության համար, որովհետև արյունաբանության կենտրոնն արդեն պատրաստ է ընդունել հիվանդներին: Դա  նշանակում է, որ շուրջ 6 հազար հիվանդ, այդ թվում՝ 1000 երեխա կարող են բուժօգնություն ստանալ այնպիսի պայմաններում, որոնց մասին կերազեին աշխարհի շատ արյունաբանական կենտրոններ»,- ընդգծեց Դաղբաշյանը:

Նա հավելեց, որ կենտրոնը տարածաշրջանում եզակի է: «Տարածաշրջանում նմանատիպ արյունաբանական կենտրոն չկա: Տարբեր երկրներում տարբեր բաժանմունքներ կան, բայց մենք կարողացանք պահպանել այս արյունաբանական կենտրոնը իր բոլոր բաժանմունքներով: Խոսքը մանկական, մեծահասակների բաժանմունքների, լաբորատորիաների մասին է: Այսօր այդ ամենին ավելացել է նաև ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը: Այդ բաժանմունքը կարող է խթան հանդիսանալ առողջապահության ողջ համակարգի համար: Այստեղ մենք տարեկան շուրջ 60 փոխպատվաստում կկատարենք, ինչի համար ընտանիքներով արտերկիր մեկնելու անհրաժեշտություն այլևս չի լինի: Այդ փոխպատվաստումները պետք է իրականացվեն ինչպես «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի, այնպես էլ կառավարության միջոցների հաշվին, և մենք հիմա հաշվարկներ ենք ներկայացնելու Առողջապահության նախարարություն, որպեսզի հասկանանք, թե որքան քվոտաներ կարող են ունենալ երեխաներն այդ փոխպատվաստումը իրականացնելու համար»,- մանրամասնեց Դաղբաշյանը:

Նրա խոսքով՝ կենտրոնի բոլոր մասնագետները վերապատրաստվել են աշխարհի լավագույն կլինիկաներում: Կենտրոնը մոտակա ամիսներին կսկսի իրականացնել առաջին փոխպատվաստումները: Կենտրոնի հին մասնաշենքը կծառայի որպես արյան բանկ: Սմբատ Դաղբաշյանն ընդգծեց, որ կենտրոնը նաև արյուն հավաքելու խնդիր ունի, իսկ հավաքված արյունը տեղակայվելու է հենց արյան բանկում: Առաջիկա երկու շաբաթում էլ հին մասնաշենքում բուժվող հիվանդներն արդեն կտեղափոխվեն նորակառույց մասնաշենք:

Արյունաբանական կենտրոնում լրագրողների համար նաև շրջայց կազմակերպվեց: Շրջայցի ընթացքում լրագրողներին ուղեկցում էին Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League