Տղամարդկանց վաղաժամ մահացության հիմնական պատճառը
LIFEBBC NEWS-ը հայտնում է, որ աշխարհի մասշտաբով ճարպակալությունից մահանալու ռիսկը տղամարդկանց մոտ ավելի բարձր է, քան կանանց:
Գլոբալ ուսումնասիրությունները պարզել են, որ ողջ Եվրոպայում ճարպակալումը համարվում է վաղաժամ մահվան երկրորդ հիմնական պատճառը` միայն ծխելուց հետո:

Հետազոտողներն ուսումնասիրել են աշխարհի 32 երկրներից գրեթե 4 միլիոն մարդու, որի արդյունքում պարզվել է, որ ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց մոտ վաղաժամ մահվան ռիսկն անհամեմատ մեծ է առողջ քաշ ունեցող տղամարդկանցից:

Հետազոտության արդյունքում հետազոտողները հաշվարկել են, որ Եվրոպայում ճարպակալումից վաղաժամ մահացության դեպքերը կազմում են 14%: Սակայն հետազոտողները չեն պնդում, որ եթե մարդու մոտ առկա է ճարպակալում, ուրեմն նա դատապարտված է վաղաժամ մահվան: Նրանք առաջաջարկում են ճարպակալումից ազատվելու միջոցառումներ ձեռնարկել, ինչպիսիք են առողջ սնունդը, դիետան, սպորտով զբաղվելը և այլն:
Ինչ վերաբերում է կանանց, ճարպակալումը կարող է արգանդի քաղցկեղի առաջացման պատճառ լինել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



