Կրեմլը հերքել է Ռուսաստանի մասնակցությունը Չեռնոգորիայի վարչապետի նկատմամբ մահափորձ կազմակերպելուն
INTERNATIONAL NEWSԿրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը չի մասնակցել Չեռնոգորիայի նկատմամբ որեւէ հակաիրավական գործողությունների «Մենք կտրականապես հերքում ենք որեւէ հակաիրավական գործողության կազմակերպմանը պաշտոնական մասնակցության հավանականությունը», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ԻՆտերֆաքսը»։
Նախօրեին Չեռնոգորիայի գլխավոր հատուկ դատախազ Միլիվոյ Կատնիչը մամուլի ասուլիսին հայտնել էր, որ հոկտեմբերի 16-ին՝ երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը ծրագրվող ահաբեկչության փորձին Ռուսաստանի մասնակցության մասին ապացույցներ չկան։
Չեռնոգորիայում հոկտեմբերի 16-ին Սերբիայի 20 քաղաքացի է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով։ Կրեմլում հոկտեմբերի վերջին հայտնել են, որ չունեն հաստատված տեղեկություններ այն մասին, որ Սերբիայից արտաքսվել են մի խումբ ռուսաստանցիներ, որոնց էլ հենց կասկածում են Չեռնոգորիայում ահաբեկչություն ծրագրելու մեջ։



