Բան ԿԻ Մունը դատապարտել է հարձակումը Մալիում
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դատապարտել է հարձակումը Մալիում, որի հետեւանքով զոհվել են երկու խաղաղ քաղաքացիներ ու մեկ խաղաղապահ Տոգոյից։ Եվս յոթ մարդ վիրավորում է ստացել։
«ՄԱԿ գլխավոր քարտուղարը հիշեցնում է, որ ՄԱԿ խաղաղապահների վրա հարձակումները կարող են որակվել որպես ռազմական հանցագործություն, ու կոչ է անում պատասխանատվության կանչել մեղավորներին»,- ասվում է հայտարարության մեջ։
ՄԱԿ ղեկավարը ցավակցել է սպանվածների ընտանիքներին, Մալիի ու Տոգոյի կառավարություններին։ Կիրակի Մոպտի տեղանքում՝ Դուենցա քաղաքից 45 կմ հեռավորության վրա «երկնագույն սաղավարտավորների» ավտոշարասյան անցնելու պահին որոտացել է պայթյուն, որից հետո հարձակվողները կրակ են բացել խաղաղապահների վրա։
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



