Ուկրաինայի մի խումբ պատգամավորներ էլ են միացել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագծին
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի մի խումբ ազգային պատգամավորներ էլ են միացել Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագծին։
Ուկրաինայի տարբեր խմբակցություններից ու պատգամավորական խմբերից մի խումբ պատգամավորներ միացել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Ուկրաինայի ազգային պատգամավոր Բիտալի Բարվինենկոյի օրենսդրական նախաձեռնությանը։
Genocide.org.ua -ի փոխանցմամբ որոշման նախագծին միացած պատգամավորներն են Դմիտրի Սվյատաշը՝ «Վերածնունդ» կուսակցությունից, Միխայիլ Դոբկինն ու Դմիտրի Դոբկինը «Ընդդիմադիր դաշինքից»։
Հիշեցնենք, որ մինչ այդ Ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագծին էին միացել Վադիմ Նովինսկին ՝ «Ընդդիմադիր դաշինքից», Ալեքսանդր Պրեսմանը «Վերածնունդ» կուսակցությունից, Դավիթ Մակարյանը՝ «Պյոտր Պորոշենկոյի դաշինքից», Նիկոլայ Կնայժինցկին, Իրինա Եֆրեմովան, Իգոր Բրիչենկոն, Անատոլի Դիրիվը, Գեննադի Կրիվոշեան, Ալեքսանդր Կիրշը, Իգոր Կոտվիցկին, Վադիմ Պիդբերեզյակը, Վալերի Լունչենկոն ՝ «Ժողովրդական ճակատ» խմբակցությունից։
Հիշեցնենք, որ 2013-ի հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան գրանցել էր Օսմանյան կայսրությունում 1915-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը։ Նախաձեռնողներն էին Ուկրաինայի ազգային պատգամավորներ Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովն ու Նվեր Մխիթարյանը։



