Բուլղարիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Ռումեն Ռադեւը եւ Ցեցկա Ցաչեւան
INTERNATIONAL NEWSԲուլղարիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ռումեն Ռադեւը եւ Ժողովրդական ժողովի (խորհրդարան) խոսնակ Ցեցկա Ցաչեւան առաջատարներն են Բուլղարիայի նախագահական ընտրություններում: Ինչպես հայտնել Է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմնվելով արձանագրությունների 89,65 տոկոսի արդյունքների ամփոփման վրա, Ռադեւը հաաքում Է ընտրողների ձայների 25,78 տոկոսը, իսկ Ցաչեւային պաշտպանել Է 21,90 տոկոսը: 14,98 տոկոս արդյունքով երրորդ տեղում Է Կրասիմիր Կարակաչանովը:
Գործող օրենսդրությանը համապատասխան, քվեարկության վերջնական արդյունքները պետք Է ամփոփվեն 48 ժամվա ընթացքում:
Բուլղարիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 13-ին, դրան կմասնակցեն Ռադեւը, որն առաջադրվել Է նախաձեռնող կոմիտեի կողմից՝ Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության (ԲՍԿ) ղեկավարությամբ, եւ Ցաչեւան, որը «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» (ՔԲԵԶ) կառավարող կուսակցության թեկնածուն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



