Եգիպտոսի նավթի նախարարն անսպասելիորեն այցելել է Իրան
INTERNATIONAL NEWSԵգիպտոսի նավթի նախարար Թարիք ալ Մուլլան խիստ տարօրինակ ուղեւորություն Է կատարել Իրան, որը համարվում Է Եգիպտոսի վաղեմի հակառակորդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իր անակնկալ այցի ընթացքում նախարարը պատրաստվում Է պայմանավորվել նավթի մատակարարումների շուրջ, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Կահիրեին նոր պայմանավորվածություններ են հարկավոր հումքի գնումների շուրջ այն բանից հետո, երբ անցած ամսին Սաուդյան Արաբիան դադարեցրեց նավթի արտահանումը Եգիպտոս: Պաշտոնապես Էր Ռիադը չի բացատրում, թե ինչու են դադարեցվել մատակարարումները:
Երկրների միջեւ պայմանագիրն ամսական 700 հազար տոննա նավթի մատակարարում Էր նախատեսում հինգ տարվա ընթացքում: Գործարքի գումարը կազմում Է 23 մլրդ դոլար:
Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունները վատացել են սիրիական ճգնաժամի ֆոնին: Հոկտեմբերի սկզբին Եգիպտոսը Ռուսաստանի հետ միասին քվեարկել Էր ՄԱԿ-ում Ֆրանսիայի բանաձեւի դեմ, որը դատապարտում Էր Հալեպի ռմբակոծումները:
ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Աբդուլա ալ Մուալամին հայտարարել Է, որ Եգիպտոսի դիրքորոշումը տհաճ նորություն դարձավ Էր Ռիադի համար:



