Էմմին չի ամուսնալուծվել ու շատ երջանիկ է. Ամերիկաբնակ երգչուհին երկրորդ անգամ կմայրանա
LIFELife.panorama.am-ը գրում է.
Երեկ ԱՄՆ-ում կայացել է PanArmenian Entertainment awards մրցանակաբաշխությունը, իսկ այսօր արդեն մեր շոու բիզնեսի շատ աստղեր միջոցառումից տարբեր լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակել, որոնցից մեկում շատ ակնհայտ երեւում է Էմմիի կառուցվածքի փոփոխությունը, ինչից կարելի է ենթադրել, որ երգչուհին երկրորդ անգամ է պատրաստվում մայրանալ:
Life.panorama.am-ը նշված թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Էմմիի մայրիկի` վաստակավոր գործիչ, երգչուհի Նադեժդա Սարգսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ժպիտով նշեց.
«Մեկնաբանություն չեմ ուզում տալ, քանի դեռ Էմմիի հետ չեմ խոսել»:
Մենք կապ հաստատեցինք նաեւ Էմմիի մենեջերի հետ, ով արդեն հաստատեց բարի լուրը.
«Այո, շուտով լույս աշխարհ կգա Էմմիի երկրորդ բալիկը: Սակայն այլ տվյալներ հաղորդելու իրավունքը չունեմ, քանի որ դա անձնական է ու Էմմին անձամբ պետք է խոսի»,- նշեց Աղավնի Մանուկյանն ու հրաժարվեց հայտնել, թե երգչուհին հղիության որ ամսում է:
Մեր այն նկատառմանը, թե վերջին ամիսներին Էմմիի` ամուսնուց հեռու երկարաժամկետ Հայաստանում լինելուց եւ ամուսնուն այդպես էլ չբացահայտելուց հետո լուրեր տարածվեցին, թե ամուսնալուծվել է, մենեջերը հստակեցրեց.
«Նման բան չկա, Էմմին չի ամուսնալուծվել ու շատ երջանիկ է»:
Հիշեցնենք, որ Էմմիի որդու մեկ տարեկանը կլրանա օրեր անց` նոյեմբերի 14-ին: Երգչուհու մենեջերի փոխանցմամբ, ըստ նախնական ծրագրերի, Էմմին Հայաստան կգա արդեն հաջորդ տարի:



