Փարիզի ահաբեկչությունից տուժածները հավելյալ ֆինանսական փոխհատուցում են պահանջել
INTERNATIONAL NEWS2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի եւ տուժածների փաստաբանները պետությունից իրենց սպասարկյալների համար ֆինանսական փոխհատուցման լրացուցիչ վճարումներ են պահանջել: Ինչպես հայտնել Է AFP-ն, պաշտպանները հրապարակել են այդ հարցին նվիրված «սպիտակ գիրք», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փաստաբանների կարծիքով՝ ծանր վնասվածքներ են ստացել նրանք, ովքեր անմիջականորեն ենթարկվել են հարձակման, քանի որ նրանք, ինչպես նշում են փաստաբանները, «մի քանի վայրկյանում զվարճանքի եւ տոնի իրավիճակից հայտնվել են ընթացող պատերազմի իրադրության մեջ» եւ «սաստիկ վախ ու սարսափ են ապրել»: Նրանք պետք Է փոխհատուցում ստանան այն բանի համար, որ «հարկադրված են եղել գտնվելու անխուսափելի մահվան սպասման մեջ»:
Նաեւ, ինչպես կարծում են փաստաբանները, վճարումներ պետք Է կատարվեն հարազատների ապրած սարսափի փոխհատուցման նպատակով՝ հաշվի առնելով, որ այն պահից, երբ հայտնի Է դարձել կատարվող ահաբեկչական գործողության մասին եւ կորել Է նրանց հետ կապը, ովքեր հայտնվել են ահաբեկիչների կրակի ներքո, քիչ ժամանակ չի անցել, որի ընթացքում հարազատները «նորությունների սպասման սաստիկ տառապանքների մեջ են եղել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



