Մեդվեդեւը «Մետաքսի ճանապարհի» եւ ԵԱՏՄ-ի նախագծերի զուգորդման լավ հեռանկարներ Է տեսնում
POLITICSՄի շարք հեռանկարային նախագծեր, որոնք կարող են իրականացնել «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» հայեցակարգի եւ Եվրասիական տնտեսական միության զուգորդման շրջանակներում, արդեն մշակման փուլում են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ՉինաստանÕ « Կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
«Եթե խոսենք այս երկու մոտեցումների զուգորդման մասին, ապա դրա ուղղակի արտահայտությունը կարող են լինել այն նախագծերը, որոնք կապված են Եվրասիական տնտեսական միության տարածքով եւ ՌԴ-ի տարածքով Չինաստանից բեռների փոխադրմանը Արեւեմտյան Եվրոպա»,-ասել Է նա: «Այդ փոխադրամիջանցքները, լոգիստիկայի ստեղծումը բացառիկ ու հետաքրքիր թեմա Է, եւ այժմ այդ կապակցությամբ մշակման փուլում են մի ամբողջ շարք հետաքրքիր գաղափարներ»,-հայտնել Է վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



