Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ԱՄՆ գործընկերոջը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարն Անկարայում հանդիպել է Միացյալ Նահանգների ԶՈՒ գլխավոր շտաբի պետի` Ջոզեֆ Դանֆորդի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությւնը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, մասնավորապես Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները: Կողմերը խոսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու անհրաժեշտության մասին:
Դանֆորդի հետ հանդիպմանը թուրքական կողմն իր մտահոգությունն է հայտնել Միացյալ Նահանգներում գյուլենականների գործունեության առնչությամբ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



