Դելիի բոլոր դպրոցները փակվել են խիտ ծխամշուշի պատճառով
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի իշխանությունները հրամայել են 3 օրով փակել Դելիի բոլոր դպրոցները խիտ ծխամշուշի պատճառով: Այս մասին հայտնել է Դեիի գլխավոր նախարար Արվինդ Քեջրիվալը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ վատ եղանակային պայմանների պատճառով նոյեմբերի 5-ին փակվել է Դելիի ավելի քան 1700 դպրոց, որոնք պետք է բացվեին երկուշաբթի, սակայն դպրոցների տնօրենները ստիպված են եղել նոր որոշում կայացնել:
«Բոլոր շինարարական աշխատանքներն առաջիկա 5 օրվա համար կդադարեցվեն: Բոլոր դպրոցները փակ կմնան առաջիկա 3 օրվա ընթացքում»,- ասել է Քաջրիվալը:
Նախարարը Դելին համեմատել է գազի խցիկի հետ՝ իրավիճակի պատասխանատվությունը բարդելով հարեւան նահանգների վրա, որոնք այրում են թափոնները:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



