Սեւանում գտել են կորած երկու ձկնորսների մոտորանավակները. ձկնորսներին որոնում են
SOCIETYՓրկարարներն այսօր` նոյեմբերի 6-ին, Սեւանա լճում հայտնաբերել են այն մոտորանավակները, որոնցով նորատուսցի երկու երիտասարդ ձկնորսները դուրս էին եկել ձկնորսության: NEWS.am-ին Նորատուսի գյուղապետարանից տեղեկացրին, որ 24 եւ 25-ամյա ձկնորսներին դեռ չեն գտել, նրանց որոնողական աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ Սեւանա լճում հոկտեմբերի 31-ին, կորած երկու ձկնորսները Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներ 25 եւ 24–ամյա Ամուր Կյուրեղյանը եւ Արեւշատ Առաքելյանն են:
Նախնական տեղեկություններով` երիտասարդները ձկնորսության են դուրս եկել եւ չեն վերադարձել:
Դեպքի վայրում են մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ հատուկ ջրափրկարարական ջոկատը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



