Մյունխենում փախստականներից բաժանող պատ կկառուցվի՝ Բեռլինի պատից բարձր
INTERNATIONAL NEWSՄյունխենի Նոյպերլախ շրջանում 4-մետրանոց ձայնամեկուսիչ պատ կկառուցվի բնակելի տները փախստականների համար կառուցվող կացարանից առանձնացնելու համար: Այս մասին հայտնում է Die Welt-ը:
Իշխանություններն արդեն պատի կառուցման թույլտվություն են տվել, ինչի մասին խնդրել է տեղի բնակչությունը: Մերձակա բնակելի տները գտնվում են 25 մ հեռու: Սակայն Նոյպերլախի բնակիչները, այնուամենայնիվ, պնդել են ուժեղացված ձայնային պաշտպանության հարցում: Նշվում է, որ Բեռլինյան պատը 40 սմ-ով ցածր է եղել:
Կացարանը նախատեսված է 160 ապաստան խնդրող երիտասարդի, այդ թվում՝ առանց մեծահասակների ուղեկցության Գերմանիա ժամանած փոքր փախստականների ընդունելու համար: Նշվում է, որ կառուցվող պատը կացարանը չի շրջապատի ամբողջ պարագծով:
Մյունխենի 7 բնակիչ արդեն իշխանություններին դատի է տվել կացարանի կառուցման պատճառով:



