Սիրիացիները ընտրությունը հօգուտ կառավարության են անում, քանի որ խաղաղություն են ուզում. Ասադ
INTERNATIONAL NEWSՍիրիայի բնակիչները ընտրությունն անում են կառավարության օգտին, քանի որ ուզում են խաղաղություն երկրում: Այս մասին ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բրիտանական Sunday Times պարբերականին տված հարցազրույցում:
«Շատերը նրանցից, ովքեր նախկինում հանդես էին գալիս որպես ընդդիմադիր «Բաասին» (Սիրիայի իշխող կուսակցությունը), այս կառավարությանն ու այս համակարգին, հիմա աջակցում են իշխանություններին ոչ որովհետև կառավարությունն իրենց դուր է գալիս, այլ որովհետև նրանք հանդես են գալիս հօգուտ խաղաղության, քանի որ հոգնել են ու հույսը կորցրել: Մարդիկ գրոհայինների վերահսկողության տակ չունեն դատավորներ, տեղական վարչակազմ, ոչ ոք չի հավաքում աղբը և բուժօգնություն չի ապահովում»,- ասել է Ասադը:
Նրա խոսքով՝ ներկայումս կառավարության կողմից վերահսկվող տարածքներում գտնվում է երկրի բնակչության 70%-ը:



