Բուլղարիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
INTERNATIONAL NEWSԱյսօր Բուլղարիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները. այս մասին գրում է tass.ru կայքը:
Երկրում ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 6,8 մլն քաղաքացի, առաջին անգամ մասնակցությունն ընտրություններին պարտադիր բնույթ է կրում:
Նախագահի պաշտոնին է հավակնում 21 թեկնածու՝ առաջադրված քաղաքական կուսակցությունների և կոմիտեների կողմից: Միաժամանակ անցկացվում են նաև երկրի վարչապետի ընտրությունները:
Ընտրությունների ընթացքին հետևում է ավելի քան 2000 դիտորդ երկրի 12 000 ընտրատեղամասում:
Փորձագետները կանխատեսում են, որ առաջադրված թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվի հաղթանակ տոնել առաջին փուլում, այնպես որ Բուլղարիան, ամենայն հավանականությամբ, ընտրությունների երկրորդ փուլ կանցկացնի նոյեմբերի 13-ին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



