Իվանովոյում տեղի ունեցած պայթյունից հետո փրկարարները փլատակների տակից հանել են 4-ամյա աղջկա և նրա ծնողների մարմինները
INTERNATIONAL NEWSԱնցյալ գիշեր Ռուսաստանի Իվանովո քաղաքում բնակելի տան մեջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասավ 5-ի. այս մասին հաղորդում է ntv.ru-ն:
Ավելի վաղ հաղորդված զոհերի թվին ավելացան ևս երեքը: Փրկարարները տան փլատակների տանից հանել են 4-ամյա աղջկա և նրա ծնողների մարմինները, որոնց տարիքը, ամենայն հավանականությամբ, չի գերազանցում 30-ը:
Նախօրեին Իվանովոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավերվել է երկու բնակարան և մեկ տան տանիք: Հաղորդվում է, որ պայթյունի պատճառ կարող է լինել գազային սարքավորումների աշխատանքի խափանումը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



