Սպիտակ տունը մեկնաբանել է Ռուսաստանի վրա կիբերհարձակումների մասին տեղեկությունները
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ը կպատասխանի սպառնալիքներին կիբերտիրույթում, բայց չի պատրաստվում այդ պատասխանը նախօրոք քննարկել: Այս մասին RIA Nօvosti-ին ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Ավելի վաղ NBC News հեռուստաալիքը, հղում անելով ամերիկյան հետախուզության անանուն ներկայացուցչի և գաղտնի փաստաթղթերի, հայտնել էր, որ ամերիկացի «ռազմական ցանցահենները» ներթափանցել են ռուսական ենթակառուցվածք և պատրաստ են «հարված հասցնել, եթե պահանջվի»:
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ը կպաշտպանի իր շահերը և դա կանի «այն ժամանակ և այն վայրում, որ մենք ինքներս կընտրենք»:
«Մենք չենք քննարկի պոտենցիալ պատասխանը, սակայն հետևյալը կասենք. «որոշ պատասխաններ դուք կարող եք տեսնել, որոշները՝ ոչ»,- հավելել է գործակալության զրուցակիցը:
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով կիբերսպառնալիքների մասին տեղեկությունները, RIA Novosti-ին ասել է, որ Մոսկվան միջոցներ է ձեռնարկում տեղեկատվական անվտանգության համար սպառնալիքների համապատասխանող մակարդակով:



