Կարեն Կարապետյանը չի բացառում, որ Հարկային օրենսգրքում կրկին փոփոխություններ կլինեն
POLITICSՀայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Հարկային օրենսգրքի շուրջ երկակի վերաբերմունք ունի: Արցախ կատարած այցի շրջանակում այսօր` նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը Կարեն Կարապետյանը մասնավորեցրել է իր դիրքորոշումը նոր Հարկային օրենսգրքի վերաբերյալ, որը ոլորտի մասնագետների քննադատությանն է արժանացել:
«Մի կողմից՝ ինքն իրավունք ունի ապրելու եւ տրամաբանություն ունի դրա տակ, ուղղակի կա մի արձագանք բիզնես միջավայրի, որ ասում է՝ գիտեք ինչ, ովքեր սպիտակ դաշտում աշխատում են, դուք իրենց պատժում եք դրա համար եւ իրենց բեռն աճում է, ստվերի հետ չեք աշխատում: Դրա մեջ կա տրամաբանություն. սպիտակ դաշտի բեռն ավելացված է: Եթե մեզ հաջողվի տնտեսության մեջ արդար, հավասար պայմաններ ստեղծել, ինչպես գազի գնի հետ ենք վարվել, հասկանանք, որ հարկային բեռը բիզնես իջեցնելով` աշխուժություն կստեղծվի, բիզնեսը կվերարտադրվի, միանշանակ կանենք»,- ասաց նա:
Վարչապետը նաեւ նշել է, որ դա կախված է պետության աշխատանքի արդյունավետությունից, ինչպես նաեւ գործարարների արձագանքից:



