Ռազմիկ Ամյանը եւս մեկ երգ է նվիրել Սարգիս Ավետիսյանին (տեսանյութ)
LIFELife.panorama.am-ը գրում է.
Այսօր կայացել է երգիչ Սարգիս Ավետիսյանի «Ջան ջիգյարս» տեսահոլովակի պրեմիերան: Երգը Սարգիսին նվիրել է երգիչ Ռազմիկ Ամյանը, նա է երգի երաժշտության ու խոսքերի հեղինակը:
Life.panorama.am-ի հետ զրույցում Սարգիս Ավետիսյանի պրոդյուսեր Արսեն Աղամիրյանը պատմեց երգի նախապատմությունը.
«Քանի որ դեռ անցյալ տարի Սարգիսն առանց տեսահոլովակի ներկայացրեց Ռազմիկ Ամյանի հեղինակությամբ «Նա ինձ սիրել ա» երգը, որի դիտումները յութուբյան մեր ալիքում գերազանցեցին երկու միլիոնը, ուստի արդեն հաջոց փորձից հետո Ռազմիկը որոշեց եւս մեկ երգ նվիրել իր կրտսեր ընկերոջը. Եթե նախորդ երգի միայն երաժշտության հեղինակն էր Ռազմիկը, այս անգամ արդեն երգի ամբողջական հեղինակն ինքն է»,- նշեց պրոդյուսերն ու ավելացրեց.
«Սարգիսը շատ է հարգում ու սիրում Ռազմիկին, նրանց մեջ արդեն տարիների ընկերություն է, որն անգամ տեղափոխվել է ընտանեկան հարթություն: Ռազմիկն էլ իր հերթին մեծ եղբոր նման ամեն հարցում իր օգնությունն ու աջակցությունն է ցույց տալիս Սարգիսին: Հույս ունենք, որ, նրանց համագործակցությունը այսքանով չի սահմանափակվի»:
«Ջան ջիգյարս» երգի տեսահոլովակի հարցում երգիչը հատուկ որոշում է ունեցել.
«Քանի որ Սարգիսի բոլոր տեսահոլովակների ռեժիսորը, բացառությամբ մեկի, Արամայիս Հայրապետյանն է, այս անգամ որոշեցինք ձեռագրային փոփոխության նպատակով համագործակցել Սերժ Գաբյանի հետ, ով ոչ միայն տեսահոլովակի ռեժիսորությամբ է զբաղվել, այլեւ Սարգիսի ոճով: Տեսահոլովակի պարային հատվածն իրականացրել է «Ամարաս» պարային խումբը` Վիկա Մարտիրոսյանի գլխավորությամբ, դե իսկ երգի գործիքավորմամբ ու միքս-մաստերինգով զբաղվել է Էդգար Ալեքսանյանը»,- պատմեց Արսեն Աղամիրյանը:
Սարգիս Ավետիսյանը առաջիկայում դադար չի վերցնի.
«Դեռ տեսահոլովակի պրեմիրան չէր կայացել, երբ սկսել էինք արդեն աշխատել նոր երգի վրա, որի հեղինակն է Արթուր Բուռնուչյանը: Առջեւում կլինեն նոր երգեր, նաեւ համերգներ, իսկ մարտ ամսին, ըստ նախնական պայմանավորվածության, կլինի մեծ համերգային շրջագայություն Ռուսաստանի քաղաքներով»,- հավելեց պրոդյուսերը:



