Միհրան Ծառուկյանն իր նոր տեսահոլովակի մասին
LIFETert.amLife-ը գրում է.
Երգիչ Միհրան Ծառուկյանը իր երկրպագուներին նոր անակնկալ է պատրաստել: Երգիչը շուտով կներկայացնի իր նոր տեսահոլովակը:
Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից, որտեղ երգիչը նոր լուսանկար է հրապարակել և մակագրել. «Շուտով նոր տեսահոլովակ»:
Tert.am Life-ը կապ հաստատեց երգչի հետ՝ պարզելու համար, թե ինչ երգի մասին է խոսքը:
«Փակագծերը շատ չեմ ցանկանում բացել, թող մնա անակնկալ, միայն կասեմ, որ երգը աշխույժ, պարային երգ է: Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Էդգար Ալեքսանյանն է, տեսահոլովակը նկարել է Կարեն Ամյանը: Սա թվով 4-րդ տեսահոլովակն է, որ համագործակցում եմ Կարենի հետ: Երեկվանից սկսվել ենք նկարահանումները մինչ ուշ գիշեր: Գոհ եմ նկարահանումներից և ամեն ինչ շատ լավ է անցել»,- ասաց Միհրանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



