Ստամբուլում թուրք ոստիկանները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ
INTERNATIONAL NEWSՍտամբուլում թուրքական ոստիկանությունը շաբաթ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ` չթողնելով նրանց ընթանալ դեպի ընդդիմադիր թերթի խմբագրություն, որի անձնակազմի անդամներին այսօր ձերբակալել են:
Ինչպես տեղեկացնում Reuters-ի թղթակիցը դեպքի վայրից, ցույցը Ստամբուլի կենտրոնում տեղի է ունեցել Cumhuriyet ընդդիմադիր թերթի 9 անդամին և քրդամետ կուսակցության պատգամավորներին ձերբակալելու մասին դատարանի որոշումից ժամեր անց:
Հիշեցնենք, որ նախօրեին թուրքական դատարանը որոշում էր կայացրել կալանավորել Ժողովրդադեմոկրատական քրդամետ կուսակցության համանախագահներ` Սելահաթթին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին: Այսօր կալանավորել են նաև ընդդիմադիր թերթի լրագրողներն: Օրեր առաջ ձերբակալվել էր նաև նույն թերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուին:
Ձերբակալությունների առթիվ իրենց մտահոգությունն են հայտնել ԱՄՆ և եվրոպական կառույցները:



