Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Դերասան Մկրտիչ Արզումանյանի անակնկալ այցը «ՊանԱրմենիան մեդիա դպրոց»-ի սաներին

LIFE

BlogNews.am-ը գրում է.

Արդեն երկու ամիս է, ինչ գործում է «Պանարմենիան Մեդիա դպրոց»-ը, որտեղ դասավանդում են ոլորտի լավագույն մասնագետները: Այստեղ դասերի մեծ մասն անցկացվում է պրակտիկ, դե իսկ երեկ դպրոցի սաների համար պարզապես տոն էր, քանի որ առիթ ունեցան հարցեր հղելու սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանին, ով հանդիպմանը եկել էր որդու հետ: BlogNews.am-ը ներկա էր հանդիպմանը, իսկ նյութում ներկայացնում ենք երեխաների հղած հարցերը, որոնց սիրով պատասխանեց դերասանը:

- Կներեք, ինչպե՞ս կարող եմ ձեզ դիմել: Մկո՞, Մկրտի՞չ, թե՞ պրն. Արզումանյան։

- Մկո:

- Սա իմ առաջին հարցազրույցն է, և մեծ պատիվ ունեմ, որ այն անցկացնում եմ ձեզ հետ: Ինչպե՞ս կատարեցիք ձեր առաջին քայլերը հեռուստատեսությունում:

- Կարելի է ասել, որ «Մեր բակ» ֆիլմից սկսվեց ամեն ինչ, որը ներկայացված էր հեռուստատեսային ձևաչափով. ամանորյա հեռուստաֆիլմ էր:

- Մանկուց ի՞նչ մասնագիտություն էինք ցանկացել ընտրել:

- Ես մինչև հիմա ուզում եմ դառնալ տիեզերագնաց: Այն ժամանակ բոլորս էինք ուզում տիեզերագնաց դառնալ, բայց չէինք հասկանում, որ անհնար է: Այնուհետև ուզում էի դառնալ զինվորական, ուզում էի հատուկ մարտական ստորաբաժանումներում սովորել: Անցան տարիներ, և հասկացա, որ դա իմը չէ, և ուսանողական տարիներին ձևավորվեց «Ուրախների և հնարամիտների» թիմը: Այդ ամենը շատ հավանեցի և որոշեցի շարունակել հումորի բնագավառում: Հետո հայտնվեցինք Հայաստանի «Ուրախների և հնարամիտների» լիգայում և հասանք մինչև եզրափակիչ: 

- Ըստ ձեզ՝ ո՞րն է հաղորդավարի գլխավոր ֆունկցիան։

- Շատ կարևոր բան է, որ մինչև հարցազրույցը հաղորդավարը շփվի իր հյուրի հետ, որպեսզի հնարավորինս հարազատ դառնա նրան: Պետք է վստահություն ներշնչել հյուրին, քանի որ կան շատ մարդիկ, ովքեր բարդութավորվում են տեսախցիկներից և չգիտեն՝ ինչպես իրենց պահեն: Ես վստահ եմ՝ հարցազրույցն ավելի լավ կընթանա, եթե չփորձեք խեղճացնել ձեր հյուրին, այլ պարզապես այնպես անեք, որ հյուրը վստահի ձեզ: Կարևոր է նաև, որ հարցազրույցը դուք թելադրեք, այլ ոչ թե հյուրը:   

- Ի՞նչ կանեիք դուք, եթե ամբողջ աշխարհում մնայիք մենակ: Կապրեի՞ք այնպես, ինչպես ապրում է «Ռեստարտ»-ի հերոս Անդրանիկը։

- Չէ՛, Անդրանիկը խենթ է իր բնույթով, նույնիսկ որոշ դեպքերում աննորմալ, քանի որ, կարծում եմ, նորմալ մարդը իրեն այդպես չի պահի, եթե միայնակ մնա: Իմ խառնվածքով ես մի քիչ փակ եմ, ես ոչ մի բան չէի կարող անել: Եթե գիտակցեի, որ միայնակ եմ, կփակվեի իմ մեջ, կփոքրանայի, և մի վատ բան կլիներ: 

- Դուք հումորային դերասան եք, Ձեր հարցազրույցներն էլ տալիս եք հումորով, իսկ կյանքում ինչպիսի՞ն եք: Ընտանիքում, ընկերական շրջապատում էլի հումորո՞վ եք, թե՞ ավելի հանգիստ: 

- Միշտ չէ, որ հումորով եմ պատասխանում հարցազրույցներին: Կյանքում ավելի լուրջ եմ, քանի որ այդպիսին է իմ բնույթը: Հումորը իմ աշխատանքն է, իսկ աշխատանքից դուրս ես փորձում եմ լինել այնպիսին, ինչպիսին ես կյանքում եմ: Չնայած առանց ջրիկության, առանց պայծառ պահերի չի լինում, բայց երբեք չեմ փորձում բոլորին ապացուցել, որ ես հումորի բնագավառի մարդ եմ:

- Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ անեկդոտներ չեք սիրում, ինչու՞։

- Ոչ թե չեմ սիրում, այլ չեմ սիրում պատմել: Եթե չսիրեի, 1000-ից ավելի անեկդոտ չէր նկարահանի: Օրինակ՝ պատմում են լավ անեկդոտ, և ես վաղը կարող եմ դա մոռանալ:

Գ Ո Վ Ա Զ Դ
 
 
X

- Եղե՞լ է դեր, որ ինչ-որ չափով փոխել է Ձեզ։

- Ո՛չ, կարծում եմ՝ դերասանը չպետք է փոխվի դերից: Երբեմն գործընկերներիս մասին ասում են՝ «մնացել է դերի տակ»։ Ինձ համար դա աբսուրդ է, որ մեկը կրիմինալ դեր է խաղում, տարվում է դրանով և երկար տարիներ նրան թվում է, որ ինքն այդ մարդն է: Պետք է դերասանը չմնա կաղապարների մեջ, ինչքան էլ դա հոգեհարազատ լինի նրան: 

- Դուք ունեք երկու երեխա, կցանկանայի՞ք, որ Ձեր երեխաներն էլ դառնային դերասաններ։

- Կարող եք տղայիս հարցնել (հեղ. Մկրտիչի տղան հայրիկի հետ միասին եկել էր հանդիպման): Եթե երեխաներս որոշեն այդ ճանապարհով գնալ, ես ամեն ինչ կանեմ նրանց օգնելու համար: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր քայլը գիտակցեն, խոչընդոտներ, իհարկե, կլինեն, դրանց շնորհիվ երեխան կհասկանա, որ ամեն ինչ հեշտ չի տրվում: 

- Երբ նայում ենք Ձեր դերերը, միշտ տպավորություն է, որ հրաշալի տրամադրություն ունեք, իսկ լինու՞մ են դեպքեր, երբ այդ օրը տրամադրություն չեք ունենում և ստիպված ենք լինում խաղալ։

- Այո՛, հաճախ է լինում, բայց դու իրավունք չունես վատ տրամադրությամբ նկարահանվելու, պարզապես չի ստացվի: Կարող եմ ասել՝ շատ ծանր է, երբ դու տրամադրություն չունես և պետք է խաղաս: Լինում է, որ ընթացքում տրամադրությունդ բացվում է, բայց լինում է և հակառակը: 

- Երբևէ մտածե՞լ եք ավելի լուրջ դերերում հանդես գալու մասին և ի՞նչ եք կարծում՝ ինչպես կընդունվի հանդիսատեսի կողմից։

- Շատ բարդ է ասել, թե ինչպես կընդունվի: Կարծում եմ՝ դրան պետք է շատ նուրբ և զգույշ անցնել, և պետք չէ մոռանալ՝ ինչով ես զբաղվել նախկինում: Երգիծական ժանրը չպետք է մոռանալ, քանի որ շատ դեպքերում հանդիսատեսը նեղանում է քեզանից: Մեծ ցանկություն կա դրամատիկ դերով հանդես գալու, և ես ոչ մի առաջարկ բաց չեմ թողնելու: Երկու առաջարկ եղել է, մասնակցել եմ, և ինձ  շատ հետաքրքիր է այդ ձևաչափը:

- Կնշե՞ք մի քանի բան, ինչը Ձեզ դուր չի գալիս հաղորդավարների հարցերի մեջ։

- Զավեշտալի պատմություններ, անեկդոտ պատմելը։ Իսկ ինչպիսի՞ն է Մկրտիչ Արզումանյանը կյանքում և բեմում, իսկ ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ. այս հարցին մի քիչ նորմալ եմ վերաբերվում: Դասական հարց է, բայց այնքան եմ արդեն պատասխանել այս հարցին:

  

- Ի՞նչ խորհուրդ կտաք «ՊանԱրմենիան մեդիա դպրոց»-ի սաներին։

- Ինչքան էլ դա դժվար է այսօր, ինչքան էլ Ֆեյսբուքի ու Ինստագրամի գոյությունը շատ կարևոր է բոլորիս կյանքում, բայց մի՛ զլացեք գիրք կարդալ: Հիմա չեք զգա, մի քանի տարուց, երբ մի պատասխանատու բան կլինի, կհասկանաք` ինչ եմ ասում: Ինչքան հնարավոր է, շատ կարդացեք, լավ և որակյալ գրքեր: Հաստատ համոզված եղեք, որ դա ձեզ պետք է գալու:

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder