Հևրթաունում կայացել է Հայ ավետարանական համաշխարհային խորհուրդի Լիագումար նիստը
SOCIETYՀայ ավետարանական համաշխարհային խորհուրդը (ՀԱՀԽ) իր լիանիստ ժողովն է գումարել Հևրթաունի Նահատակաց ժողովական եկեղեցում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեյրութից, ՀԱՀԽ-ի խորհրդակցության ժամանակ Ժողովը վերաքննության ենթարկեց Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցած Հայ ավետարանական եկեղեցու 170-ամյա հոբելյանի տոնակատարությունները, ինչպես նաև համահայկական Ավետարանական հովիվների համագումարը:
Անդրադարձ է կատարվել նաև ՀԱՀԽ-ի և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միջև տեղի ունեցող երկխոսությանը:
Ըստ գործադիր հանձնախմբի որոշման` Երևանի Ավետարանչական ընկերակցության կենտրոնում հաստատվել է ՀԱՀԽ-ի հատուկ գրասենյակ: ՆկատÕ « ունենալով, որ Հայ ավետարանական եկեղեցիների պաշտամունքի կարգում զանազանություններ կան, հանձնարարվեց, որ Հայ ավետարանական հովիվներ, քարոզիչներ և կրոնական գործիչներ հետևեն ՀԱՀԽ-ի կողմից պատրաստված Հովվական ձեռագրքին:
Տեղի ունեցավ նաև խորհրդի երկամյա ընտրությունը. հետևյալ անձինք ընտրվեցին 2017-2018 տարեշրջանի խորհրդի անդամ Պերճ Ճամպազյան՝ նախագահ, Ժոէլ Միքայելյան՝ փոխնախագահ, Մկրտիչ Գարակյօզյան՝ ատենադպիր, դոկտոր Նուրհան Հելվասյան՝ գանձապահ և դոկտոր Վահան Յ. Թութիկյան՝ գործադիր տնօրեն:



