Արցախի նախագահն ընդունել է Կորյուն Նահապետյանի գլխավորած պատվիրակությունը
POLITICSԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արց ախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության եւ անվտանգության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ վերոհիշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումը կախված է նաեւ հայկական երկու պետությունների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջեւ փոխգործակցության աստիճանից, հավելելով, որ անհրաժեշտ է այսուհետ եւս պահպանել համագործակցության բարձր մակարդակը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



