Ի՞նչ անել, եթե երեխան կրծում է եղունգները. Ինպե՞ս նրան հետ վարժեցնել այդ վնասակար սովույթից
LIFEԻնչպե՞ս նրան հետ վարժեցնել այդ վնասակար սովորույթից։ Դա չափազանց դժվար խնդիր է: Եղունգների և եղունգների շուրջը գտնվող մաշկի կրծոտումը՝ որպես հիվանդություն, առանձին ախտորոշում ունի՝ օնիխոֆագիա: Այն համարվում է նյարդաբանական ռեակցիա, մատը ծծելու կամ աչքն անընդհատ թարթելու պես: Հոգենյարդաբանների կարծիքով՝ երեխան նման ձևով փորձում է հաղթահարել սթրեսը, անհանգստությունը, տագնապը: Դրանք պետք է որոնել երեխայի շրջապատում և ընտանիքում:
Օնիխոֆագիայից հաճախ տառապում են դպրոցականները: Եղունգները կրծելու վնասակար սովորություն ունի 7-10 տարեկան երեխաների շուրջ 1/3-ը: Տասը տարեկանից բարձր տղաներն ավելի հաճախ են եղունգները կրծում, քան աղջիկները: Ի տարբերություն երեխաների՝ նման սովորություն ունեցող մեծահասակները քիչ են:
Մեծանալով՝ երեխաների մեծ մասը կարողանում է ազատվել այդ սովորությունից, շատերը՝ ինքնուրույն, մյուսները՝ ծնողների միջամտությամբ, իսկ մի մասը դիմում է բժշկի կամ հոգեբանի օգնությանը:
Այն խորհուրդները, թե պետք է երեխայի մատների ծայրերին դառը նյութ քսել կամ փաթաթել սպեղանիով, անարդյունավետ են և համարվում են ժամանակավոր: Պետք է երեխային տանել հոգենյարդաբանի կամ մանկական հոգեբանի մոտ ու հետևել նրանց խորհրդին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



