Yerevan, 15.May.2026,
00
:
00
BREAKING

Կառավարությունը հավանություն տվեց Բելառուսում աշխատող ՀՀ քաղաքացիներին 30 օր հաշվառման կանգնելու պահանջից ազատելու նախագծին

ECONOMICS

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց աշխատանքային գործունեություն իրականացնելու կամ աշխատանքի տեղավորվելու նպատակներով Բելառուսի Հանրապետություն ժամանած Հայաստանի քաղաքացիներին և նրանց ընտանիքների անդամներին 30 օր հաշվառման կանգնելու պարտավորությունից ազատվելու և նույն որոշումը Բելառուսի քաղաքացիների՝ ՀՀ ժամանելու դեպքում ընդունելու նախագծին:

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ այդ նպատակով Հայաստանի և Բելառուսի կառավարությունների միջև կկնքվի «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» 2002 թվականի հունիսի 6-ի համաձայնագրում լրացումներ կատարելու մասին» արձանագրություն, ինչին հավանություն տալու մասին հարցը կառավարության այսօրվա նիստի օրակարգում է:

Ներկայացված իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության 2013թ. դեկտեմբերի 24-ին հաստատված «ճանապարհային քարտեզի» 231-րդ կետի իրականացման պահանջով: Նշված կետով սահմանվում է, որ ՀՀ և ԲՀ տարածքում միմյանց քաղաքացիների գտնվելու կարգի մասին երկկողմ պայմանագիր կստորագրվի «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին ՀՀ միանալուց հետո' Հայաստանի և Բելառուսի միջև համաձայնեցված ժամկետներում:

ԵԱՏՄ մասին պայմանագրի XXVI բաժինը կարգավորում է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության հարցերը, այդ թվում' ԵԱՏՄ մի անդամ պետության՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու կամ աշխատանքի տեղավորվելու նպատակներով մյուս անդամ պետության տարածք ժամանած քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների' 30 օր գրանցման (հաշվառման կանգնելու) պարտավորությունից ազատումը:

«Ճանապարհային քարտեզի» 233-235-րդ կետերով նախատեսվում է մի կողմից' Հայաստանի, մյուս կողմից' Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև երկկողմ պայմանագրերի կնքում ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների' միմյանց տարածքում գտնվելու կարգի վերաբերյալ: Ի կատարումն 233-րդ կետի' 2014թ. հուլիսի 20-ին համապատասխան համաձայնագիր ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև, որն ուժի մեջ է մտել 2015թ. մարտի 20-ին:

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի ապրիլի 8-ին Աստանայում կայացած նիստի արձանագրության 4-րդ կետի եզրափակիչ մասի 2.1 ենթակետը' ՀՀ և ԲՀ քաղաքացիների միմյանց տարածքում գտնվելու կարգի իրավական ձևակերպման նպատակով կազմվել է «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» 2002 թվականի հունիսի 6-ի համաձայնագրում լրացումներ կատարելու մասին արձանագրության նախագիծը:

Արձանագրության կնքման արդյունքում կկարգավորվեն ՀՀ համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտներից մեկում' միգրացիայի ոլորտում Բելառուսի Հանրապետության հետ համագործակցության կարևոր նշանակություն ունեցող հարցեր' ՀՀ քաղաքացիների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելով ԲՀ տարածքում գտնվելու, այդ թվում նաև' աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով:

«Հաշվի առնելով, որ աշխատուժի ազատ տեղաշարժը ապրանքների, կապիտալի և ծառայությունների տեղաշարժի հետ մեկտեղ հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության հիմնական նպատակներից մեկը (ԵԱՏՄ մասին պայմանագրի 4-րդ հոդված)' սույն Արձանագրության կնքումը կնպատսի ԵԱՏՄ երկու անդամ պետությունների' ՀՀ և ԲՀ միջև աշխատուժի տեղաշարժի մասով փոխգործակցության խորացմանը և տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offer