Եղվարդի խճուղում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա մեկ զոհ
SOCIETYԵղվարդի խճուղում նոյեմբերի 3-ին` ժամը 23.30-ին, իրար են բախվել 1982 թ. ծնված Գառնիկ Կ.-ի վարած «Օպել», 1981 թ. ծնված Միքայել Մ.-ի վարած «Մերսեդես-Բենց» և 1991 թ. ծնված Մինաս Հ.-ի վարած «Մերսեդես-Բենց» ավտոմեքենաները, ինչի հետևանքով Գառնիկ Կ.-ն և ուղևորներ՝ 1990 թ. ծնված Մարինե Կարապետյանը, 2013 թ. ծնված Արսեն Կ.- ն, 1996 թ. ծնված Բորիս Կ.-ն, Միքայել Մ.-ն և ուղևոր Արամայիս Բ.-ն, Մինաս Հ.-ի ուղևոր Արսեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Մարինե Կարապետյանը գիտակցության չգալով՝ նոյեմբերի 4-ին, ժամը 9-ին մահացել է:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
4
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle
5
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



