«Ժողովուրդ». Անպատրաստ նախարարը կհրավիրվի վարչապետի մոտ. նա վրդովված է
POLITICS«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը երեկ ԱԺ-ում ներկայացրեց սպորտի ոլորտին հատկացվող գումարների նախագիծը: Նախարարին հարցեր ուղղեց միայն գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ում հարցադրումներից հետո ակնհայտ էր Հրաչյա Ռոստոմյանի զայրույթն ու վրդովմունքը:
Բանն այն է, որ Հրաչյա Ռոստոմյանի բանավոր ներկայացրածը այնքան էլ չի համընկել ծրագրի բովանդակության հետ: «Ժողովուրդ-ը տեղեկացավ, որ ԱԺ պատգամավորների մոտ ծրագիրը անպատրաստ ներկայացնելու համար Հրաչյա Ռոստոմյանը շուտով կհրավիրվի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ՝ հաշվետվություն ներկայացնելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



