Խվորոստովսկին Բարսելոնի թատրոն է վերադառնում իր դեբյուտից քառորդ դար անց
SOCIETYՌուսաստանի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին իսպանական Բարսելոն քաղաքի «Լիսեո» մեծ թատրոնի բեմ Է վերադառնում իր դեբյուտից քառորդ դար անց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են միջոցառման կազմակերպիչները:
Նրա համերգը կկայանա նոյեմբերի 6-ին: Երաժշտական բոլոր ստեղծագործությունները կհնչեն «Լիսեո» թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ Միխայիլ Տատարնիկովի ղեկավարությամբ:
Դմիտրի Խվորոստովսկին ռուսաստանցի օպերային երգիչ Է, ՌԴ-ի ժողովրդական արտիստ: 1990 թվականից նրան հրավիրում են ելույթ ունենալ աշխարհի լավագույն օպերային թատրոնների բեմերում, այդ թվում՝ Լոնդոնի Քովենթ-Գարդեն թագավորական թատրոն, Բավարիայի եւ Բեռլինի պետական օպերաներ, Նյու Յորքի Մետրոպոլիտեն-օպերա, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոն:
2015 թվականի ամռանն օպերային երգչի մոտ ախտորոշվել Էր գլխուղեղի ուռուցք: Չնայած բուժմանը, նա չԷր դադարեցնում ելույթները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



