Գրողների միության մրցանակաբաշխությանը այս տարի ներկայացվել է 51 աշխատանք
SOCIETYՀայաստանի գրողների միությունում ամփոփվեցին Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ կազմակերպվող ամենամյա գրական մրցանակաբաշխության արդյունքները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ընդլայնվել են մրցանակաբաշխության անվանակարգերը:
«Այս տարվա մրցանակաբաշխության արձագանքը բավականին մեծ էր: Մեկ ամսվա ընթացքում հանձնաժողովի անդամները գրականագետ Աելիտա Դոլուխանյանի գլխավորությամբ ուսումնասիրել են 51 ձեռագիր աշխատանք: Ներկայացվել են արձակների, պոեզիայի, դրամատուրգիայի, մանկապատանեկան գրականության բնագավառները: Ամեն բնագավառում կան 3 մրցանակակիր»,- ասաց Միլիտոնյանը:
Գրականագետ Աելիտա Դոլուխանյանը իր հերթին ներկայացրեց արդյունքները. արձակի բնագավառում առաջին մրցանակը ստացել է Արմեն Շեկոյանը: Պոեզիայի բնագավառում հավասար միավորներ են ստացել և առաջին և երկրորդ մրցանակները կիսվել են: Մրցնակակիր են Հուսիկ Արան և Սամվել Կոսյանը: Դրամատուրգիայի բնագավառում առաջին մրցանակը ստացել է Գուրգեն Խանջյանը, իսկ մանկապատանեկան գրականությունում՝ Մոկա Սիմոնյանը:
Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանիմրցանակաբաշխությունը անցկացվում է արդեն 10 տարի: Այս տարվա մրցանակաբաշխությունը նվիրված էրՀայաստանի անկախության 25-ամյակին:



