Թուրքիայում ԵՄ անդամ երկրների դեսպանները հրատապ հանդիպում են կազմակերպել
POLITICSԹուրքիայում ԵՄ անդամ երկրների դեսպանները հրատապ հանդիպում են կազմակերպել Անկարայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական ANF գործակալությունը:
Հանդիպման պատճառը քրդամետ Ժողովուրրդների դեմոկրատական կուսակցության անդամ 11 պատգամավորի ձերբակալությամբ երկրում ստեղծված մտահոգիչ դրությունն է: Ակնկալվում է, որ հանդիպումից հետո կարող են կարևոր որոշումներն ընդունվել:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը ևՖիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր ձերբակալվել են:
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն էիրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու ևահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:



