Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Դպրոցների ֆինանսավորումն ըստ աշակետների թվի արդյունավետ չէ, հարկավոր են նոր մեխանիզմներ. Լևոն Մկրտչյան

SOCIETY

Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը խորհրդարանում ներկայացրեց այն ծրագրերը, որոնք նախարարությունը պատրաստվում է իրականացնել 2017թ. ընթացքում: Ազգային ժողովում ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ կրթության նախարարն ընդգծեց, որ կլինեն շարունակական ծրագրեր, ինչպես նաև կիրականացվեն ծրագրեր, որոնք բխում են նոր կառավարության ծրագրից: «Հանրակրթության բնագավառը մեր բյուջեի մ եծ հատվածն է զբաղեցնում: Մենք այստեղ ունենք մի քանի կարևոր հարցեր: Մենք շատ կարևորում ենք դպրոցական սննդի ծրագիրը, որը մեծ նշանակություն ունի ոչ միայն դաստիարակության իմաստով: Ծրագիրը բացարձակ հաջողված է: Մենք այս տարվա բյուջեով  կարողավել ենք այս տարի մի մարզում ևս ներառել ծրագիրը: Պետք է կարողանանք աստիճանական քայլերով հասնել նրան, որ այս կարևոր ծրագիրը հասանելի դարձնենք մեր հանրապետության բոլոր կրտսեր դպրոցներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մկրտչյանը:

Նախարարը կարևորեց նաև Համաշխարհային բանկի վարկային ծրագրով իրականացվող նախակրթարանների ծրագիրը: Նրա խոսքով՝ նախակրթարանների ծրագրի համար գումարն ունեն, իրականացվում է ծրագիրը, սակայն կան խնդիրներ կապված համաֆինանսավորման հետ:  Նախարարությունը բանակցում է Համաշխարհային բանկի հետ համաֆինանսավորման խնդիրները կարգավորելու համար:

Լևոն Մկրտչյանն անդրադարձավ նաև դպրոցներում իրականացվելիք բարեփոխումներին: Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանում դպրոցական համակարգի բացարձակ մեծամասնությունը փոքր աշակերտության թիվ ունեցող դպրոցներն են՝ համոզմունք հայտնելով, որ այս դեպքում մեխանիկական օպտիմալացման եղանակը չի կարող աշխատել: «Սա ենթադրում է ամբողջովին էլեկտրոնային ուսուցման ներդրում: Հիմա մենք բանակցում ենք դոնոր կազմակերպությունների հետ այս խնդիրը լուծելու ուղղությամբ: Մենք ամբողջությամբ նոր մակարդակի պետք է հասցնենք էլեկտրոնային կրթության համակարգը: Այս հար ցում պետք է կարողանանք համագործակցել ոլորտի խնդիրներով մտահոգ և կայացած հասարակական կազմակերպությունների հետ»,- շեշտեց ՀՀ ԿԳ նախարարը:

Նախարարը կարևորում է նաև դպրոցների ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակումն ու ներդրումը: Լևոն Մկրտչյանն այն կարծիքին է, որ ըստ աշակետների թվի ֆինանսավորման համակարգն այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ այդ մեխանիզմն աշխատում է միայն աշակերտների մեծ և փոքր թիվ ունեցող դպրոցների համար, իսկ Հայաստանում դպրոցների մեծ մասը աշակերտների միջին թիվ ունեցողներն են, ուստի հարկավոր է հստակեցնել դպրոցների ֆինանսավորման մեխանիզմները:

Եզրափակելով խոսքը՝ Լևոն Մկրտչյանն ասաց, որ 2017թ. բյուջեով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացվելիք միջոցները բավարար կլինեն շարունակական հիմք ունեցող գիտական և կրթական ծրագրերը շարունակելու և կառավարության ծրագրից բխող ծրագրերը իրականացնելու համար: 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank