Թրամփի կինը պատմել Է, թե ինչով Է զբաղվելու, եթե առաջին տիկին դառնա
SOCIETYՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, խոստացել Է իր ամուսնու նախագահ ընտրվելու դեպքում իրեն նվիրել կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես պաշտպանելու եմ կանանց եւ երեխաների իրավունքները»,-ասել Է Մելանյա Թրամփը՝ ելույթ ունենալով Փենսիլվանիայի նահանգում:
Նրա խոսքով՝ իր գործունեության «գլխավոր գերակայությունը» դառնալու Է երեխաներին ու դեռահասներին սոցիալական ցանցերում հասակակիցների հարձակումներից պաշտպանելու աշխատանքը: «Մենք պետք Է գտնենք միմյանց հետ խոսելու եւ միմյանց հետ չհամաձայնելու լավագույն եղանակը»,-ասել Է Թրամփը: «Դա լինելու Է իմ աշխատանքի գլխավոր գերակայություններից մեկը, եթե ես արժանանամ երկրի առաջին տիկինը դառնալու պատվին»,-հավելել Է նա: Նա նաեւ հավաստիացրել Է, որ պայքարելու Է կանանց իրավունքների համար եւ պաշտպանելու Է նրանց շահերը:
Այս տարվա նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում 70-ամյա Թրամփի հաղթելու դեպքում 46-ամյա Մելանյա Թրամփը կդառնա ԱՄՆ-ի նախագահի՝ պատմության մեջ երկրորդ կինը, որը ծնվել Է արտասահմանում:
Առաջինը եղել Է Անգլիայում ծնված Լուիզա Ադամսը՝ ԱՄՆ-ի վեցերորդ նախագահ Քուինսի Ադամսի կինը, որի ընտանիքն Սպիտակ տունն զբաղեցրել Է 1825-1829 թվականներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



