ԵՄ-ն մտահոգված է Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությամբ
POLITICSԵվրամիությունը խորապես մտահոգված է քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալության առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Եվրամիության Բարձր ներկայցուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:
«Խորապես անհանգստացած եմ Սելահաթթին Դեմիրթաշի և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության մյուս պատգամավորների ձերբակալությամբ: Կապի մեջ եմ իշխանությունների հետ: ԵՄ դեսպաններին Անկարայում հանդիպման եմ հրավիրել»,- նշել է Մոգերինին:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը ևՖիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր ձերբակալվել են:
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն էիրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու ևահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:



