Ժան Նշանյանը, Գուժ Մանուկյանը, Շաքե Թուխմանյան, Հրաչյա Հարությունյանը և այլք Էվելինա Շահիրյանի հոբելյանական երեկոյին (լուսանկարներ)
LIFELife.tert.am-ը գրում է.
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ավագ սերնդի ներկայացուցիչների հետ կինոյի և թատրոնի սիրված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանը տոնեց իր ծննդյան 75-րդ հոբելյանը: Հանդիպման վայրը պատահական չի ընտրված. 1969 թվականից սկսած Էվելինա Շահիրյանը հավատարմորեն ծառայել և իր գործունեությունը ծավալել է հենց այդ թատրոնում:
Երեկոյի ընթացքում ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան, Ժան Նշանյանը, Գուժ Մանուկյանը, Շաքե Թուխմանյան, Հրաչյա Հարությունյանը, Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Արմեն Մարության, Ալլա Վարդանյան, Արթուր Ութմազյան, Ֆորշը և շատ ուրիշներ:
Նախքան բեմելը Էվելինան լրագրողների հետ խոսեց իր խաղացած դերերի և 75 տարիների ձեռքբերումների մասին:
«Այն դերերը, որոնք ինձ տրվել են, ես հաճույքով եմ խաղացել: Արտիստի համար ամենակարևորն այն է, որ պահանջված լինի բոլոր տարիներին, և ես դրա պակասը չեմ զգացել: 75 տարիները ինձ և՛ ուրախացնում է, և՛ տխրեցնում. այդ տարիները եղել են երջանիկ տարիներ, չնայած որ ունեցել եմ նաև տխրելու առիթներ: 75-ը այն թիվն է, երբ դու հասկանում ես, որ շատ կեսն անցել է, մնացել է արդեն քիչ կեսը: Եվ այդ փաստը տխրեցնում է»,- ասաց Էվելինան:

Տարբեր ժամանակների գեղեցկուհին բացահայտում է իր հմայքի գաղտնիքը. «Շատերն են ինձ այդ հարցը տվել՝ «ո՞րն է քո գեղեցկության գաղտնիքը», բայց ես իսկապես չգիտեմ, պարզապես կասեմ, որ հոգում ոչ մի վատ բան չպահել, ուրախանալ յուրաքանչյուր օրով, ընդունել այն ինչ տալիս է յուրաքանչյուր բացվող առավոտը, լինել բարի ու չարություն չունենալ սրտում»:
Ինչպես իր ընկերներն են բնութագրում՝ «Էվելինան երբեք կյանքում չի խաղում: Նա այնպիսին է, ինչպիսին, որ կա»:

Հոգատար կին, մայր և տատիկ. Արման Մարգարյանը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչ խրատներ է տվել իրեն տատիկը և ինչ դեր է ունեցել իր կյանքում:



