Թրամփն սկսել Է առաջ անցնել Քլինթոնից. Los Angeles Times
INTERNATIONAL NEWSLos Angeles Times թերթի հարցումը ցույց Է տվել, որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ում ընտրություններից 4 օր առաջ սկսել Է զգալիորեն գերազանցել դեմոկրատներից իր ընդդիմախոս Հիլարի Քլինթոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Los Angeles Times-ը բազավորված Է Կալիֆոռնիայի նահանգում, որն ավանդաբար համարվում Է Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների նահանգ:
«Նոյեմբերի 4-ին Դոնալդ Թրամփի օգտին պատրաստ Է ձայն տալ 47,5 տոկոսը, Հիլարի Քլինթոնին աջակցում Է 42,5 տոկոսը»,- ասված Է թերթի կայքում:
Նոր հարցմանը մասնակցել Է 2094 մարդ: Los Angeles Times-ը նախորդ հետազոտություններում նշում Էր, որ ընդդիմախոսների արդյունքները չափազանց մոտ են թեկնածուներից որեւԷ մեկի բացահայտ առավելության մասին խոսելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



