ԳՖՀ-ի ՆԳ նախարարությունն առաջարկել Է ահաբեկիչներին զրկել քաղաքացիությունից
INTERNATIONAL NEWSԳերմանիայի այն քաղաքացիները, որոնք արտասահմանում մերկացվել են ահաբեկչական գործունեության մեջ, ապագայում կարող են զրկվեն քաղաքացիությունից: Ինչպես նոյեմբերի 4-ին հայտնել Է Funke Mediengruppe-ն, համապատասխան օրինագիծ Է պատրաստել Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկրի Սահմանադրության համաձայն, քաղաքացիությունից կարելի Է զրկել միայն նրանց, ովքեր ունեն երկու անձնագիր՝ Գերմանիայի եւ որեւիցե այլ երկրի: Օրինագիծն ուղղված Է նախեւառաջ այն գերմանացիների դեմ, որոնք նաեւ Սիրիայի կամ Իրաքի քաղաքացիներ են եւ այդ երկրներ են մեկնում ահաբեկչական խմբավորումների կողմից մարտական գործողություններին մասնակցելու համար:
ԳՖՀ-ի իրավապահ մարմինները հաշվառել են 870 մարդու, որոնք ուղեւորվել են Միջին եւ Մերձավոր Արեւելք՝ կռվելու ջիհադական խմբավորումների շարքերում: Նրանցից մոտավորապես հարյուրն ունեն կրկնակի քաղաքացիություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



